
Նիկոլայ 2-րդը հանդիսանում է Ռոմանովների դինաստիայի վերջին կայսրը: 1896 թվականին Նիկոլայ 2-րդի թագադրման ժամանակ տեղի ունեցավ ողբերգություն և մահացավ 1389 մարդ: Այդ իսկ պատճառով Նիկոլային ժողովուրդը ավանում էր նաև արյունոտ կայսր: Նշենք որ, 1917 թվականին նա հրաժարվել է իր գահից:
1918 թվականի հուլիսի 17-ի գիշերը Նիկոլայը իր ընտանիքի հետ պատրաստվում էր հեռանալ տնից իշխանությունների թուլյտվությամբ, և գնալ ավելի ապահով վայր, քանի որ Եկատերինբուրգում խառնաշփոթ վիճակ էր: Նրանք հագնվեցին և իջան նկուղային սենյակ, վերջին անգամ նկարվելու համար: Սակայն նկարչի փոխարեն ներս են մտնում գնդակահարողների մի խումբ և ներկայացնում հրաման, որտեղ ասվում է, որ նրա ընտանիքը և բարեկամները շարունակում են վնասել Սովետական միությանը: Եվ ըստ որոշման նրան և նրա ընտանիքին պետք է գնդակահրել:
Իսկ ինչու՞ սպանեցին Նիկոլայ 2-րդի ընտանիքին: Կան մի քանի տեսություններ: Առաջին տեսությունը կայանում է նրանում, որ Լենինը անձամբ է տվել այդ հրամանը, որովհետև չի ցանկացել, որպեսզի Նիկոլայը խանգարի նոր կարգերին: Ըստ այլ տարբերակի, Նիկոլայը Փետրվարյան հեղափոխությունից հետո գտնվում էր տնային կալանքի տակ և նրան ուզում էին ազատագրել: