Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

Նիկոլ  Փաշինյան  քիչ  առաջ  իր  ֆեյսբուքյան  էջի  ուղիղ  եթերում  հայտնեց,  որ նրա` կորոնավիրուսով  վարակման  թեստը դրական  արդյունք  է  ցույց  տվել:

ՀՀ  վարչապետի  մոտ  կորոնավիրուսը  դրսևորվում  է  անսիմպտոմ: Վարչապետը  նշեց,  որ  իր  կարծիքով  հավանաբար վարակվել  է  աշխատանքային  խորհրդակցություններից  մեկի ժամանակ:

Այժմ  Նիկոլ  Փաշինյանը ինքնամեկուսացվել  է  իր  տանը և  աշխատանքը  շարունակելու  է  տանից:

Ուղիղ  եթերի վերջում  վարչապետը  հորդորեց  էլ  ավելի  ուշադիր  լինել  և  պահել  հակահամաճարակային պայմանները:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ