newsflow.am կայքը սկսում է կամավորական արշավ

Կարանտինի ժամանակ շատ  մարդիկ  չեն  կողմնորոշվում, թե ինչպես  կաելի է անցկացնել  ժամանակը:  Բայց արի   ու  տես, որ newsflow.am  կայքը ոչ  միայն  ձեզ հետաքրքիր զբաղմունք  է բերել,  այլև  այդպես  ձեր  ժամանակը  անցկացնելով  դուք օգուտ կտաք  ուրիշներին: Մենք  սկսում  ենք  կամավորական արշավ,  իսկ  թե   ինչ է  այն, ծանոթացեք  ստորև.


Ի՞նչ  է  մեր կամավորական  արշավը

Առցանց  արշավ  է,  որի  ընթացքում  հավաքվելու  են  բազմաթիվ  կամավորներ`  միևնույն  նպատակի  համար:  Այս  կամաորները  մեր  կայքի  աշխատակազմի  հետ  միասին  զարգացնելու  են  մեր  նախագծերը  և  նպաստելու  են  շատ մարդկանց  փոքրիկ  երազանքների  իրականացմանը:  Մի  փոքր  այժմ  ծանոթանանք  մեր  նախագծերին:

NewsFlow-ն ունի 4 գաղափար՝
  1. Ազատ Խոսք
  2. Ճանաչիր ինձ։
  3. Գյուղից Գյուղ
  4. Մտքեր
«Ազատ խոսք» -ն իր մեջ ներառում է ոչ հայտնի մարդկանց կարծիքներն ու մտքերը, որոնք ըստ մեզ հավասար հարթության վրա են հայտնի մարդկանց կարծիքներին և մտքերին. ուստի պետք է իրենց տեղն ունենան վիրտուալ տիրույթում և քննարկվեն հասարակության կողմից:
«Ճանաչիր ինձ» -ը ոչ կոմերցիոն հարթակ է, որտեղ տեղադրվում են տաղանդավոր և ոչ հայտնի մարդկանց մասին տեղեկություններ՝ նպատակն է նրանց ձայնը ավելի հասանելի դարձնել հասարակությանը և վիրտուալ տիրույթին:
«Գյուղից Գյուղ» -ը նախաձեռնություն է, որի նպատակը գյուղերին ավելի ճանաչելի դարձնելն է, կամավորների միջոցով փորձում ենք տեղեկություններ ստանալ հենց իրենց գյուղի մասին և այն տեղադրում ենք կայքում:
«Մտքեր» բաժնում տեղ են գտել բոլոր ցանկություն հայտնողների բանաստեղծությունները, մտքերը, և ովքեր սիրում են ստեղծագործել, ստեղծագործ միտք արտահայտել:
Այս  առցանց  աշավի  նպատակն է բացահայտել  տաղանդավոր  մարդկանց, պատմել  մեր  գյուղերի  մասին ու հիասքանչ  մտքերը  ներկայացնել հանրությանը: 

Ի՞նչ  են  անելու  կամավորները

Կամավորները  բաժանվելու  են  տարբեր  խմբերի:  Բաժանում  տեղի  է  ունենալու  նրանց  հմտությունների և  համապատասխան  կարիքների  հիման  վրա: Հիմնական  գործողությունները  լինելու  են  սրանք.

  1. Տարածել  մարդկանց  շրջանում  առկա  հնարավորությունները,
  2. Հավաքագրել  մարդկանցից  ստացվող  ինֆորմացիան,
  3. Մշակել  ստացված  ինֆորմացիան  և  տեղադրել  կայքում:

Առավել  մանրամասն  կամավորները  կտեղեկացվեն  գրանցվելուց  հետո:


Ի՞նչ  օգուտ  են  ստանալու  կամավորները

Ինչպես  ցանկացած  կամավորական արշավ, այնպես  էլ  մերը կամավորները  ունենալու  են  հետևյալ  օգուտները.

  • Սովորել  նոր  հմտություններ,
  • Գտնել  նոր  ու  լիքը  ծանոթներ,
  • Օգտակար և  հաճելի  ձևով  օգտագործել  ժամանակը,
  • Ստանալ  դրական  էներգիա
  • Ձեռք  բերել լիքը  կապեր

Ինչպես  նաև մեր  կամավորներին  անակնկալներ  են  սպասվում հետագայում մեր կայքի  կողմից:


Ովքե՞ր և մինչև  ե՞րբ կարող  են  գրանվցվել

Գրանցվել  կարող   են  բոլոր  ցանկացողները մինչև  ապրիլի  25-ը:


Ինչպե՞ս  գրանցվել

    Գրանցումից  հետո  սպասեք  մեր արձագանքին:

    Սպասում  ենք  ձեզ:

    Միասին  մնանք  տանը  և  իրականացնենք  շատերի  երազանքները:

    Ձեզ նույնպես կարող է դուր գալ