Google-ի գովազդի բաժնի նախկին ղեկավարը գործարկում է որոնման նոր համակարգը

Google-ի գովազդի բաժնի նախկին ղեկավար Սրիդար Ռամասվամին պատրաստվում է ներկայացնել նոր որոնողական համակարգ՝ Neeva: Որոնողական համակարգը չի առաջարկի գովազդ և չի հավաքի անձնական տվյալներ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:

Neeva-ն նպատակ ունի անմիջականորեն մրցել Google-ի հետ: Նոր որոնողական համակարգի հիմնական առանձնահատկություններն են գովազդի բացակայությունը և բաժանորդագրության մոդելով աշխատանքը:

Հաղորդվում է նաև, որ որոնողական համակարգը չի հետևելու և հավաքելու տեղեկատվություն օգտագործողների մասին: Բայց միևնույն ժամանակ նա անձնավորված կլինի: Օգտագործողների անձնական տվյալները հասանելի կլինեն Neeva֊ին, եթե բաժանորդները իրենց Google-ի, Microsoft Office-ի կամ Dropbox-ի անձնական հաշիվները միացնեն որոնողական համակարգին:

Neeva-ն կօգտագործի տեղեկատվության այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են Bing-ը, Apple Maps-ը, weather.com-ը, Intrinio-ն: Նա նաև տվյալներ կփնտրի անձնական ֆայլերի մեջ, օրինակ՝ էլփոստի հաղորդագրություններում և «լոկալ» փաստաթղթերում:

Նախնական փուլում Neeva համակարգը անվճար կլինի, իսկ հետո բաժանորդագրությունը կկազմի ամսական ոչ ավելի, քան 10 դոլար: Բաժանորդների թվի աճին զուգահեռ ծառայության արժեքը պլանավորվում է իջեցնել:

Մինչ օրս ստարտափը ներգրավվել է 37,5 միլիոն դոլար ներդրում զարգացման համար: Ընկերությունում աշխատում է 25 մարդ:

Ըստ NYT-ի՝ Սրիդար Ռավասվամին թողել է Google-ը 2018 թվականին։ Աշխատանքից դուրս գալու հիմնական պատճառը գովազդից եկող եկամուտների վրա ընկերության ուշադրության աճն է, ի վնաս որոնման որակի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ