
Վերջ ներկայացումն ավարտված է,
Կարող եք բոլորդ հանել ձեր կեղծավոր դիմակները,
Այո հանե՛ք, ես հիմա ցանկանում եմ ձեր իրական դեմքերը տեսնել,
Ցանկանում եմ տեսնել այն իրական դեմքերը, որնք այսքան տարի հետևել են ինձ,
Ցանկանում եմ բացահայտել այն կեղծիքը, որի մեջ այսքան տարի ապրել եմ ես,
Այնպես եմ ցանկանում ձեր դիմակները պատռել,
Պատռեմ ու ձեր իրական դեմքը ցույց տամ ամբողջ աշխարհին,
Որ մարդիկ իմանան, թե ով է թաքնված այդ հրեշտակի դիմակի ետևում,
Հրեշտակի դիմակով եկաք, ներկայացաք ու այդպես էլ մինչև վերջ,
Քայլեցիք ինձ հետ,
Հրեշտակի դեմքով, փոքրիկ հրեշներ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0