Ճանաչիր ինձ – Նելի Պողոսյան

Բարև, ես Նելին եմ: Շատերդ ինձ չեք ճանաչում, Ձեզնից որոշները լսել են իմ մասին, որոշները հարազատ են ինձ, բայց ինձ իրապես ճանաչել քչերն են կարողանում…չէ ես ամենևին էլ փակ մարդ չեմ ,սիրում եմ շփվել ,լինել մտերիմ միջավայրում, բայց մի հանգամանք ինձ խանգարում է ներկայանալ այնպիսին, ինչպիսին ես եմ՝ անկեղծ, գրեթե միշտ ուրախ, միշտ մարդկանց նվիրվող՝ սրտիս բոլոր անկյուններով, երբեմն նեղացկոտ, չափից շատ երազկոտ ու չափից դուրս համառ։

Ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ ունեմ թերություններ։ Այժմ սովորում եմ ԵՊՀ-ում: Իմ նպատակներից շատերը կապում եմ իմ մասնագիտության հետ։ Երբեմն խորասուզվում եմ մտքերիս մեջ, ժամերով սևեռվում մի կետի ու ինձ պատկերացնում ապագայում (այնքան հաճելի զգացողություններ եմ ունենում)։

Ամեն օր աշխատում եմ մեկ քայլ ինձ մոտեցնել նպատակներիս։ Մեզանից յուրաքանչյուրը ունի որոշակի նպատակներ, մեզ միայն մոտիվացիա է պետք դրանք իրագործելու համար։ Ամենից շատ սիրում եմ երաժշտություն (հաճելի ու իմաստ արտահայտող)։ Պաշտում եմ գրքերը ու գրադարանները։ Սիրում եմ Ագաթա Քրիստիի գրքերը…հրաշք են չէ՞:

Սկսել եմ գրել մանկուց, սկզբում բանաստեղծություններ հետո պատմվածքներ ու հիմա արդեն աշխատում եմ վեպիս վրա։ Նկարել …իմ սիրելի զբաղմունքներից ևս մեկն է։Նկարում եմ հիմնականում բնությունը, կենդանիներ, երբեմն մարդկանց։ Նկարելու համար իմ պայուսակի մեջ միշտ պահում եմ մատիտ ու նոթատետր։ Հնարավոր է ձեզանից շատերը ինձ տեսնեն այգում՝ նստարանին նստած, մատիտն ու նոթատետրը ձեռքիս նկարում եմ…:

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ