Նելլի Մարգարյան – «Կարոտ»

Կարոտն ի՞նչ է`
Կարոտը…դիմացինի ներքին մարդուն հաղթահարելու,
Ու քեզ իրեն մեջ պահելու հատկությունն է։
Կարոտը ժամանակի ու հեռավորությանը,
Կամ իրար կպած դատարկության հանրագումարն է։
Ինձ հարցնում են կարոտն ի՞նչ է,
Դա դու ես` իմ կարոտը քո անունն ունի։
Ինձ հարցնում են `ոնց հաղթահարեմ,
Իսկ ես ի՞նչ ասեմ.
Նրանք չգիտեն, որ քո գիրկն անգամ ինձ քիչ էր,
Ներքինդ էի ուզում,
Քեզ բաժանեի երկու մասին,
Քո մեջ տեղավորվեի, որ քոնը լինեի…
Քո մեջ մնայի…
Քեզ կարոտել չտաի,
Ու իմ կարոտի հաղթահարողը լինեի

Ձեզ նույնպես կարող է դուր գալ