Նելլի Մակինյան – «Այ սենց բաներ»


Եկել եմ միքիչ խոսամ հետդ, որ չնեղվես։
Գիտե՞ս, Եթե դու քեզ քանդվելու չափ մենակ ես զգում, դա չի նշանակում, որ դու կամ քեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկը լավը չէ։
Դա կարող է նշանակել, որ քեզ պատկեր դարձնող փազլ֊մարդիկ դեռ թարս ու շիտակ ընկած են հեռու֊մոտիկ աշխարհներում։
Գտիր նրանց,
Չէ, չորոնես,
Մարդկանց չեն որոնում,
Պատահական գտնել ա պետք։
Օրինակ էնպիսի փազլ֊մեկը, ով կցանկանա քեզ պատահական նկարել, երբ դու սրճում ես, պաղպաղակ ես ուտում կամ պարզապես կարդում ես։ Դա կարող է լինել բոլորովին անհաջող նկար, դու այն չես տեղադրի սոցցանցերում, հասկանու՞մ ես։ Նա ուղղակի կցանկանա ֆիքսել ակնթարթը, այդքան բան։
Փազլ֊մեկը կարող է ժամանակ առ ժամանակ ատել քեզ։ Դուք կարող եք վիճվել որևէ լուրջ֊անլուրջ խնդրի պատճառով բայց ծեծկռտուքից հետո անգամ նստել ու գլուխներդ դնել միմյանց ուսին։ Ձեր տաքարյունության պատճառով առաջացած դեմքի քերծվածքները ապագայում հնարավոր է դառնան լավ հիշողություն, բոլ֊բոլ ծիծաղելու առիթ։ Հա, ի՞նչ կլինի որ։
Փազլ֊մեկի հետ այլևս պարտավոր չես լինի հաշվարկել, թե ինչից որքան ու երբ պետք է խոսես։ Այ քեզ բան, խոսելու չափաբաժինը ո՞րս է։
երազանքներդ գետնով տա՞լ, կասկածի տակ դնել որոշումնե՞րդ, մատների ծայրով նայել խնդիրների՞դ։ Ի՞նչ ես խոսում, հիմար հո չե՞ս։ Փազլ-մարդիկ էդպիսին չե՛ն, երդվու՛մ եմ։
Ձեր հորիզոնները կամա թե ակամա մեկ գծով են գնում։ քո հավատը նրա հավատն է, նրա սարսափը քո՛ սարսափն է, ձե՛ր աշխարհը ՁԵ՛Ր ԱՇԽԱՐՀՆ Է, ԳՐՈՂԸ ՏԱՆԻ։

Գիտե՞ս ամենաշատը ինչն եմ սիրում փազլի մեջ։
Միշտ լրացնում են իրար,
Ուզեն թե չուզեն։
Եթե կիսատ լինես, անպայման կգա ու հետդ հավասար երկու կես կլինի, որ հանկարծ մենակ-մենակ չմեռնես։
Մենակ մեռնելը չափից դուրս տխուր ու անշուք բան է։ Ախր Հեչ մարդու համար չի։
Ինչևէ։
Թող այսօրվանից քո փազլին անհամապատասխան մարդիկ էլ վատը չլինեն, հա՞։
Գտիր քո փազլին,
Չէ, չորոնես,
Մարդկանց չեն որոնում…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ