Նելլի Մարգարյան – «Իմ երկրին պատերազմն է սիրահարվել»

Իմ երկրին պատերազմն է սիրահարվել։

Մեր շենքերին 1000 րդ անգամ չի գրվում` սիրում եմ։
Իմ երկրի սերերի համար արկեր են տրաքում
Ու սերը օդից կախված լացում է`
Վերջին անգամ հանդիպում պահանջելով։

Իմ երկրի մարդիկ սիրելու համար գնում են պայքարի,
Նորից հանդիպելու համար գնում են պայքարի,
Շենքերին սեր նվիրելու ու աշխարհին ցույց տալու համար գնում են պայքարի։
Մեր երկրի մարդիկ պայքարում են մինչև վերջին կաթիլը։

Ու սերն ապրում է,
Բայց սիրողը չէ

Օդից կախված սերերն ամենուր են,
Ու եթե մի պահ չես ննատում
Հաջորդ պահին անձրևում է
Ու շունչն էլ, իրեն էլ զգում ես։

Իմ երկրի մարդիկ շնչակտուր են,
Ու օդն էլ չի հերիքում
Ու արկերի դղրդոցին կից են
Մեր սրտերի դոփյունները։

Մեր երկրում ԱԹՍներն ամենուր են ,
Ու անցնում են մարդկանց գլուխներով,
Թշնամին մուտք է գործում մեր տարածք
Ու հատիկ հատիկ ոչնչացնում հույսը

Իմ երկրի մարդիկ դառնում են հույսի վերջին կաթիլից կախվածներ,
Ու արկը պայթում է

Ձեզ նույնպես կարող է դուր գալ