Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Նելլի Հովսեփյան – «Լռությունդ եմ ուզում»

Նելլի Հովսեփյան – «Լռությունդ եմ ուզում»

Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
06/21/2020
1209
0
Share:

Լռությանդ կարիքն ունեմ. կլռե՞ս ինձ համար։ Կամ կխոսես, երբ ձայնիցս կհոգնես ու ինքդ խոսել կցանկանաս։ Ձեռքդ եմ ուզում բռնել, կփոխանցե՞ս։ Զգում եմ, որ ձեռքիդ մեջ ինձ անհրաժեշտ էներգիայից շատ կա։ Եղանակի սառնությունից ու կտրուկ փոփոխությունից խուսափելու համար քեզ ինձ եմ վերցնում։ Քեզ վերցնում եմ անձնական տարածությանս մեջ ու շրջանաձև գրկախառնությամբ պահում եմ ինձ մոտ։

Ժպտում եմ քեզ՝ քեզ հարազատ աչքերով ու միմիկաներով ցույց տալով, որ արդեն պատրաստ եմ հետդ մենակ մնալուն։ Պատվիրածս լռության մեջ լսում եմ այնքան խոսելի մտքերդ, որ երբեմն ցանկանում եմ չտվածդ, բայց լսածս հարցերի պատասխանները տալ։

Թեյ-սուրճ տեսականուց նախապատվությունդ տալիս ես սուրճին, բայց ինձ հետ սիրում ես թեյը…Նույնիսկ վայելում ես թեյդ ինձ հետ։ Նույնիսկ ջերմ ժպտում ես ինձ, երբ վայելում ես թեյիդ կումը։ Սկսել ես ցուրտն էլ սիրել, երբ սովորեցրի, որ թեյի հետ համատեղելով միայն տաքություն կզգաս։

Մեր փոխադարձ հայացքների մեջ միայն դրսի սառնությունն ու ցուրտը կոտրող ջերմություն ու ժպիտ կա։

Ապրած ու ունեցած հիշողությունների մեջ խճճվելով փորձում ենք ելքի դուռը գտնել ու դուրս գալ, բայց ամեն օր ավելի ենք խճճվում, ու, եթե անկեղծ, ցանկություն էլ չկա արդեն դուրս գալու այդ ամենից. ինչու՞ չօգտվել մի առիթից, երբ նույն բանը զգալու ու վերհիշելու հնարավորությունը կարող ենք միասին էլ օգտագործել։

Արի ուղղակի մեկնենք մեր իսկ տեղերից, ու արդեն կարևոր էլ չէ, թե ուր կգնանք։ Դու նորից կլսես ինձ, ես էլ նորից կլսեմ չասված, բայց հայացքովդ ինձ փոխանցած ամեն բառդ։

Ու մենք էլի կժպտանք։ Ու դու, դեռ սովոր մի ձեռքովդ թեյի բաժակը բռնելու, կամաց կքայլես, որ չթրջես ու չվառես ինքդ քեզ՝ հասկանալով, որ թեյի եռման ջուրն ավելի սառն է, քան փոխանակած յուրաքանչյուր հայացքն ու ժպիտը։ Ես քեզ կօգնեմ, որ անվնաս առաջ գնաս, իսկ դու երբեմն կզարմանաս, թե ինչպես եմ այսքան վարժ տեղաշարժվում՝ չվախենալով, որ ձեռքիս մեկ բաժակ տաքություն կա։ Դու ավելի շատ կբռնես իմ բաժակը, որ ես հանկարծ չվառվեմ։ Ես էլ կժպտամ, որ դու այդքան ուշադիր ես։ Արդեն կսովորենք, որ իմ խոսելուց ու քո՝ լուռ մնալուց հետո կրկին հերթն իմն է լինելու խոսելու։ Դու տեղդ ինձ կզիջես, ես էլ էլի քեզ կլսեմ՝ չնայած, որ դու ոչինչ չես ասում։

Մենք սովորել ենք լսել միմյանց նույնիսկ այն ժամանակ, երբ մեզնից ոչ մեկ չի խոսում ոչինչ։ Մենք վերադառնում ենք նույն այն աշխարհը, որտեղից ժամեր առաջ դուրս էինք եկել, բայց իրականությունը մեզ կոտրել ու հետ բերել չի կարողանում։ Մեր թեյի բաժակներն էլի այստեղ են՝ մեր ձեռքերի մեջ։ Դու սուրճ խմելու ցանկությամբ կշարունակես խմել թեյդ, իսկ ես կզգամ, թե ինչքան ես փոխվել դու, որ ես էլ թեյս՝ սուրճի հանդեպ ունեցածդ սիրո նման սիրով վայելեմ։ Չեմ վերադարձնում քեզ ձեռքդ. ես դեռ նրա մեջ ինձ համար պահած էներգիա ու տաքություն ունեմ։ Հետո կտամ քեզ, երբ դու էլ հոգնես ինձնից։

Հիմա արի շարունակենք վայելել այս պահը. դեռ չեմ մտածել՝ ինչի մասին եմ խոսելու հետդ, երբ երկուսիս թեյերոտ բաժակները դատարկվեն…

ԹեգերՆելլի Հովսեփյան
Նախորդ հոդվածը

Իսկ դուք գիտե՞ք KFC-ի պատմությունը

Հաջորդ հոդվածը

Կամավոր ջան, արի՛

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Նարեկ – «Պատի ամբողջ դատարկության լայնքով»

    06/15/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Ազատ խոսքՆախագծեր

    Բաբկեն Համլետ Գրիգորյան – «Խաղաղությունը՝ քթիդ տակ»

    05/17/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Ազատ խոսք

    Դավիթ Մարտիրոսյան – «Շրջազգեստիդ կենացը»

    08/26/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Կարինե Քոչարյան – «Եկել եմ ասելու,որ…»

    08/14/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարեկ Կոսմոս – «Դատարկ լողավազանում»

    02/06/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Միլենա Ավետիսյան – «Մտքերի ամբողջություն»

    03/24/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան

Հետաքրքիր

  • Ազատ խոսքՄտքեր

    Սարգիս Հայենց -«Եռագույն»

  • Գիտական

    Ուվարովիտ

Գիրք

Book Cover: Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: