Նելլի Մարգարյան – «Հարգել թղթին»

Գիտե՞ք ինչի է թուղթը պատռվում
Որովհետև թուղթն էլ մարդկանց նման
«Համբերության բաժակ ունի»
Նա էլ գիտի լցվել ու դատարկվել
Թուղթն էլ հաճախ ատել գիտի.
Վառ ապացույցն է նկարի`
Սև քամիներն այն անտառի.
Թուղթն էլ հաճախ ներել գիտի
Ապացույցն է բանաստեղծի`
Թղթին տվեց տողեր անկեղծ։
Թուղթն էլ հաճախ ժպտալ գիտի
Նկարիչները մեծ`պատկերեցին գունեղ պարտեզ
Եվ թուղթն անգամ գաղթել գիտի.
Եվ դարավոր թշնամանքը հարթել գիտի
Ուստի պետք է թղթին հարգել
Եվ պատկերել գունեղ պարտեզ
Որ միշտ ժպտա ու մեզ սիրի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ