Նելի Պողոսյան — «Լուսին»

Գիտե՞ք ինչու եմ լուսինը սիրում,
Նա դավաճան չէ ու չի էլ խաբում
Լսում է միայն հեռու երկնքից,
Երբ ամեն անգամ տխուր եմ լինում,
Լացում եմ ,նույնիսկ բղավում
Նա լուռ լսում է, լուռ միայն լսում։
Լուսինը գիտի գաղտնիքը պահել,
Չքննարկել ու չքննադատել
Իսկ գիտեք ինչու՞…
Լուսինը ուղղակի չգիտի խոսել,
Եթե իմանար շատերի նման
Նա էլ կլիներ անխոս դավաճան։
Աշխարհիս երեսին միլիարդով մարդիկ ու մեկ հատ լուսին
Ինչու՞ չեն խոսում մարդիկ միասին իրենց մտքերից,
Բոլորը գնում լուսնին են պատմում,
Իսկ լուսինը միայն լուռ լսում է,լսում…

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ