
Իրանում կորոնավիրուսով հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակի նոր դեպքեր են գրանցվել։
Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Յահանպուրը տեղեկացնում է․
Կորոնավիրուսով վարակի ևս 13 նոր դեպք է գրանցվել երկրում:
Իրանում այս պահին վարակվաշների թիվը հատում է 20-ը, մահացել են 2 հոգի։
«Այսօրվա դրությամբ անցկացված ստուգման արդյունքում, հավանաբար, վարակվելու 13 նոր դեպք կա»,- ասվում է Յահանպուրի հայտարարության մեջ:
Ըստ Յահանպուրի` նոր հիվանդների մեծ մասը Ղոմ քաղաքի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին:
Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը:
13 վարակվածից 7-ը Ղոմում են, 4-ը՝ Թեհրանում, ևս 2-ը՝ Գիլյան գավառում:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսով վարակված երկրների քարտեզը․