
Որովհետև փամփուշտները մարմիններ են խոցում, բայց ոգի խլել այդպես էլ չկարողացան… Որովհետև ժպիտներ են սառում ու քարանում են սպասումները… Դարանու՜մ են սերերը խոցված… …Որովհետև դուք գնում եք ու մեռած են ապրում մնացողները… Արցունքներ են երկնում ժպիտները սառած ու որբանում են կարոտները… Ու կյանքն է դատարկվում այն զույգ աչքերից , որոնք մի օր քեզնով էին լցված… Ձեռքեր են թուլանում ու մի անկյունում ջերմազրկվում են ձեռքերը մեկի… Ու որովհետև համբույրիդ տաքությունը հետդ ես տանում՝ Շուրթե՜ր են սառում, Սրտեր են ցավում անբաբախ սրտից, Սպասումն է մեղսվում դրժած խոստումից , Ու կյա՜նքն է կանգնում… Ու որովհետև դատարկվում եք կյանքից ու անցյալ լցվում, միևնու՛յն է՝ Չե՜ք հուշանում… Որովհետև գնալուց առաջ սխրանք եք թողնում , փա՜ռք եք թողնում հայրենիքին, Սրտից մի բուռ սեր եք թողնում յարին սիրած, Սի՜րտն եք առնում ու հուշ թողնում ծնողներին, Ու ձեր անունը երդման նման մեզպեսների շրթին թողնում… Ու դու՛ք , Տղե՛րք, չեք հեռանում… Որովհետև ձեզպեսները ՝ սրտի մատյանում, բացակա երբե՛ք չեն ստանում…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0