Նա՛ զ. Ա. – «Գնացիր , բայց գիտեմ, որ գնալդ անվերադարձ չի լինելու…»

Դու գնացիր ՝ խորունկ աչքերիս զրկելով  վերջին հայացքդ կորզելու անհուն փափագից…
Դու գնացիր, ու ես անգիր եմ արել սպասման տեսությունը…
Քայլեցիր անհայտ ուղիներով, ու ես ամեն խաչմերուկում սիրտս եմ թողել…
Գնացիր, ու ամեն վայրկյան կարոտը իր հպումներով աչքերս է կարմրեցնում…
…Այդտեղ անկեղծ ժպտացող աչքեր կա՞ն գոնե,թե՞ նկարից ժպտացող իմ աչքերն են դարձել հոգուդ ապավենը…
Ե՞ս ուշացա,
Թե՞ դու գնացիր այդքան հեռու…
Ես չգիտեմ ,
Ու ,երևի, կարևոր էլ չէ իմանալ պատասխանը մի հարցի,
Որից անցյալը չի փոխվելու ,
Ու չի թեթևանալու ծանրությունը ներկայի…
Ես իսկապես չգիտեմ ՝ ինչպե՞ս,
Բայց գնալուցդ հետո կսկիծն օգտվել է իմ մենակությունից ու խլել է ինձնից իմ ձեռքերի ջերմությունը, որը քեզ պիտի նվիրվեր…
Ես շնչում եմ օդում տիրող՝ օծանելիքի բոլո՜ր բույրերը, մեկ էլ տեսար քոնի հոտն էլ սողոսկեց թոքերս..
Քամին մտքերս հասցնու՞մ է քեզ. դու ամու՜ր գրկիր նրանց։ Ախր, ես ամեն մեկի մեջ ինձնից մի մասնիկ եմ դրել, որ քո սիրտն էլ իմի նման չկծկվի կարոտից…Որ քո կոկորդն էլ չդառնա կամքից հալածված արցունքների կայան…
Դու գնացիր, ու աշխարհն այնքա՜ն անգույն դարձրիր քո հեռացումով…
Կապույտ երկինքն էլ  աչքերիդ կանաչով ներկեցիր , որ ես դրանք  աչքերիս սևի մեջ հանկարծ չկորցնեմ…
Գնացիր, ու վերադարձիդ մասին ինձ խոսք չասացիր…
Գնացիր, որ համոզվես ՝ սիրելու եմ քեզ անկախ մեզ բաժանող կիլոմետրերից,
Լեռների բարձրությունից ու ձորերի խորությունից…
Գնացիր, որ տեսնես ՝ հավատարիմ սպասել կարողանալու՞ եմ,
Թե՞ քեզ ինձնից վանելու ու մտքերս ՔԵԶազրկելու եմ…
Գնացիր , բայց գիտեմ, որ գնալդ անվերադարձ չի լինելու…
Դե արի՜ , անխիղճ հո չե՞ս…
Չէ՞ որ ես կարոտել եմ քեզնով լցված ամեն օրս, ու այդ հուշերիս աղջամուղջում ՝ ինձնով լցված օրերը քո…
Արի՜…
Ախր, այս անիծված գրիչն էլ է հոգնել ԿԱՐՈՏ գրելուց…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ