Նավթի գները աճել են

Հիշեցնենք, որ  վերջին մի քանի ամիսներին նավթի գները նվազել էին։

Նավթի գները կտրուկ անկում էին ապրում՝ հասնելով -30%-ի, որը սկսել էր նավթի հանույթն ավելացնելու Սաուդյան Արաբիայի խոստումից հետո։

Ապրիլի  20-ին WTI-ի արժեքը պատմության մեջ առաջին անգամ բացասական էր դարձել։ Նավթի գներին չէր օգնել նույնիսկ արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի վերջին համաձայնագիրը։ Նավթի գնանշումները շարունակում էր ճնշել նավթային շուկայում հումքի ավելցուկի հարցը՝ շատ ցածր պահանջարկի պայմաններում:

Խուճապային իրավիճակում բաժնետոմսերի զանգվածային վաճառքն էլ ավելի խթանեց գնանկմանը։

Բայց վերջին մի քանի օրերին նավթի գները աճման միտում են դրսևորել։ Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.40%-ով և կազմել 39.18 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.64%-ով և կազմել 41.88 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Ձեզ նույնպես կարող է դուր գալ