Դիզայնի ազգային ակադեմիա

Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց, հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա հայտնի որպես Ազգային ակադեմիա  1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը:

Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան: Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են “NA” (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ “ANA”: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, տարբեր սեմինարներ և լանչային դասեր: Գործում են կրթաթոշակներ: Թանգարանն ունի 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ամերիկյան կերպարվեստի ավելի քան 7000 ստեղծագործությունների հանրային հավաքածու:

Տարիներ շարունակ ակադեմիան գտնվել է տարբեր վայրերում, որոնցից նկատելին 1863-1865 թվականներին կառուցված շենքն էր, որը նախագծել է ճարտարապետ Պետեր Բոնետ Ուայթը Վենետիկյան գոթական ճարտարապետության ոճով, որով կառուցվել է Վենետիկի Դոժերի պալատը: Ակադեմիայի գտնվելու հաջորդ վայրը եղել է Ուեսթ 109-րդ փողոցը և Մանհեթենի Ամստերդամ պողոտան: 1942 թվականից ակադեմիան զբաղեցնում է մի առանձնատուն, որը նախկինում եղել է քանդակագործ Աննա Հայաթ Հանթինգթոնի և Արչեր Միլթոն Հանթինգթոնի տունը՝ Հինգերորդ պողոտայի 89-րդ փողոցում:

Պատմություն

Դիզայնի ազգային ակադեմիայի հիմնադիրներն են եղել Ամերիկյան գեղարվեստի ակադեմիայի ուսանողները: 1825 թվականին Ամերիկյան ակադեմիայի ուսանողները ուսուցման բացի անհրաժեշտությունից որոշեցին կազմավորել «նկարչական ասոցիացիա», որը շաբաթական կհավաքվեր մի քանի անգամ՝ դիզայնի արվեստի ուսումնասիրության համար: Այնուամենայնիվ, ասոցիացիան համարվում էր Ամերիկյան ակադեմիայից կախյալ կազմակերպություն, որն իր հերթին անտեսում էր նրանց: Փորձ արվեց նրանց հաշտեցնելու և պահպանելու մեկ ակադեմիա՝ ասոցիացիայի վեց արվեստագետների Ակադեմիայում պաշտոններ տալով: Երբ չորս թեկնածուներ չընտրվեցին, հիասթափված արվեստագետները որոշեցին ստեղծել նոր ակադեմիա. ստեղծվեց Դիզայնի ազգային ակադեմիան:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ