
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) Kickstarter քրաուդֆանդինգյան հարթակի միջոցով սկսել է հավաք` բաց տիեզերքի բույրով հարդաջուր (օծանելիք, Eau de Toilette) արտադրելու համար:
NASA-ն արդեն մշակել է սրվակների դիզայնը և փաթեթավորումը: Eau de Space բույրի տարողությունը կկազմի 120 մլ:
Նախագծի բացատրության մեջ ասվում է, որ մի քանի տասնամյակ առաջ NASA-ի փորձագետները սկսեցին զբաղվել տիեզերքի բույրի մշակմամբ, որպեսզի օգտագործեն այն թռիչքին՝ տիեզերագնացների նախապատրաստման ժամանակ։ Բույրի բանաձևը տարիներ շարունակ գաղտնիք էր հանդիսանում, բայց այժմ գործակալությունը որոշել է ոչ միայն տիեզերագնացներին ծանոթացնել դրա հետ:
«Մեզ պետք է ձեր օգնությունը զանգվածային արտադրություն մեկնարկելու համար, որպեսզի յուրաքանչյուրն անձամբ կարողանա զալ տիեզերքի բույրը», – ասվում է հայտարարության մեջ:
Իրենք՝ տիեզերագնացները, հայտնել են, որ տիեզերքը ունի «գերտապակած սթեյքի, ազնվամորու և ռոմի բույր»:
Հավաքի մեկնարկից ի վեր ընկերությունը արդեն ստացել է ավելի քան 330 հազար դոլար: Հավաքը կտևի մինչև օգոստոսի կեսերը: