
Hubble տիեզերական աստղադիտակը լուսանկարել է հեռավոր NGC 2775 գալակտիկան, որը լի է երիտասարդ աստղերով և ունի փետրաձև տեսք:
Բացի արտառոց «փափկամազ» տեսքից, գալակտիկայի գեղեցկությունն ընդգծում են բազմաթիվ վառ կապույտ կետերը:
NGC 2775 գալակտիկայի հեռավորությունը Երկրից 67 միլիոն լուսային տարի է: Ըստ NASA-ի, սա տիեզերքի ամենաարժեքավոր լուսանկարներից մեկն է:
Հունիսի 16-ին հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ համալսարանի գիտնականները հաշվարկել են մեր գալակտիկայում այլմոլորակային ռասաների հավանական թիվը: Նրանց կարծիքով, ավելի քան 30 տեսակ բանական արարածներ կարող են բնակեցված լինել Ծիր Կաթինի մոլորակներում։
Փորձագետները ենթադրում են, որ առնվազն 5 միլիարդ տարի է պահանջվում, որպեսզի բանական կյանքը հայտնվի այլ մոլորակներում, ինչպես Երկրի վրա:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0