
Բաղադրիչներ
- հավ ամբողջական – 1800 գր
- նարինջ – 450 գր
- սխտոր – 1 գլուխ
- մայոնեզ – 100 մլ
- աղ – 1 ճ/գդ
- պղպեղ սև – 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Նարինջները լվանում ենք, մի մասը շրջաններով ենք կտրատում, իսկ մյուս մասը` կիսաշրջանաձև։
- Հավի կաշին թեթևակի առանձնացնում ենք և կտրած նարինջները տեղավորում ենք կաշվի տակ. ինչպես կրծքամսի հատվածում, այնպես էլ` մեջքի։
- Պատրաստում ենք սոուսը: Մայոնեզը, աղն ու պղպեղը լցնում ենք ամանի մեջ և խառնում ենք։
- Հավը ներսից և դրսից սոուսով համեմում ենք։ Նարնջի կտորները տեղավորում ենք հավի փորի մեջ։
- Սխտորը մաքրում ենք և տեղավորում հավի փորի մեջ։
- Հավի փորը փայտիկով փակում ենք կամ թելով կարում։ Տոտիկները կապում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ։ Այնուհետև տեղափոխում ենք նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցը և մոտ 1 ժամ եփում ենք մինչև պատրաստ լինի։
- Պատրաստի հավը դնում ենք մատուցարանի վրա և ձևավորում ենք թարմ նարնջի կտորներով։
Ի դեպ, հուսով ենք կհավանեք «Նարնջով մարինացված հավ»-ը))
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0