
Ես սիրեցի քո աչքերը,
Քո աչքերը խորաթափանց:
Ես սիրեցի քո կոշտ ձեռքերը,
Քո ձեռքերը ինձ տաքացնող:
Ես սիրեցի քո նուրբ դեմքը,
Քո նուրբ դեմքը հարազատ:
Ես սիրեցի շուրթերը,
Քո շուրթերը ինձ գերող:
Ես սիրեցի քո ժպիտը
Քո ժպիտը առեղծվածային:
Ես սիրեցի քո տեսակը,
Քո տեսակը տարբերվող։
Ես սիրեցի քո սիրտը,
Քո սիրտը դավաճան։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0