
անցյալ գիշեր(ը) ստեղծաբանվել էր(էի)
արթնամտությամբ, կորստարար,
ու ես նրա պատկերահանման ինքնատեսն էի,
ընդհարվելուց ամենային նրբազգացության,
ինձ շշկռել էլ նորահոսը
դու Ալդայի պատռած կոկորդով թռչյունն էիր
օդապարող իրա նեկոտինով ներծծված
տողերի վրայով, հովահարող պատուհանի
բացվածքի առջև՝ ախարհի
բարեմաղթությունն էիր
իսկ դրսում այսօր այնքան պարապ
խոսակցություններ էին, ավելորդ խոստումներ,
անքեզ աղմուկ, որ աստղաթափին
պահած զավեշտալի երազանքս
կփոխանակեի ինքնակամության հետ բղավելու.
<<լռեք>>
ինձ հետ վաղուց պետք է
հաշիվներդ մաքրած լինեիր
դու արձակագրում էիր տարածությունները,
որ դեռ չեն տեսել պատերազմներդ,
ուր կբնակվեիր ինտրիգներից
շարադրած տնակում, ու բոլորը
շնորհակալ կմնային
բայց, դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը,
անվարժ նավարկող անձկությանս ալիքներով,
ու ես միշտ բառեր չեմ գտնելու գրելու
թե ինչ է ինձ հետ անում այս ամենը
* * *
մեկ օր <<բանը>> կարթնանա անգոյությունից,
երբ իրեն չսպասողների խառնամբոխում
գոյակորուստ ներանձնանա
մենախոսությունում,
կանշնչանան բոլոր երազները, կցուրդները,
խռովքը, նամականին, զղջումը, կանչոցները,
թե կարիք է գնալ <<p>> վայր
ու սիրել <<s>> գոյին,
կդադարեն ժամանումները, վիճակումները,
տապալումները իրողության ծովածոցում,
հոգնաթվից կմնա՝ ոչինչ,
կարթնանա, ինքնավերափոխման
անշփոթ պաղության մեջ,
աննպատակ (չէ), անպահանջ,
ու ավարտակետը գլխով կանի իրեն