
Ժամանակակից գրող, երգիչ Նարեկ Կոսմոսը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Ջրաներկ բենդի «Ես չգիտեմ» երգի մասին մի փոքր պատմություն, որը ներկայացնում ենք ստորև․
«Երգը գրվեց ու միանգամից Վիկայի սրտի մեջ,սկզբում տխուր քամի էի ասում երգին,հետո հասկացա,որ ես չգիտեմ ինչ անուն տամ երգին,գուցեև հենց կրկներգն է անունը։Հետագայում առաջին անգամ նվագեցինք YIС-ի ուրբաթօրյա սրճարանի շրջանակում։Երկրորդ անգամ,որ երգում էինք կրկներգն արդեն մեզ հետ միասին երգում էին․․․հետո երգը նվագեցինք Եվրոպայի օրվան Գյումրու Սև բերդում Aram Mp3-ի համերգին։Իսկ հետո արդեն մեր բոլոր համերգներին մեզնից բարձր երգող հանդիսատեսը մեզ ստիպեց էս երգն ամուր-ամուր գրկել ու բաց չթողնել։Մինչև երգի ստեղծման պրոցեսն ասեմ,որ երգը մեր բոլոր համերգներին հնչել է,դա բացառիկ երևույթ է,որովհետև անգամ բոլորի կողմից սիրված «Կարոտ»-ը չի հնչել մեր բոլոր համերգներին ու նման շատ երգեր։Հետագայում երգը դարձել է նաև ԳՄԹ-ում բեմադրված «Վայրի ձիերը ցորենի դաշտում» պիեսում,և հանդիսացել է էսպես ասած պիեսի soundtrack-ը։Երգը նաև լիքը Session-ներում է հնչել,իսկ հիմա Հայաստանում բազմաթիվ ռադիոներով հնչում է։
Ըհընց․․․
Ինչպես ստեղծվեց
Երգը Վիկայի սրտում է գրվել անկեղծ,առաջին իսկ երգի հետ ծանոթացումից զգացել եմ։
Արտուշ Ավետիսյանը ձայնագրեց հորիզոն ստուդիայում,
Մայքը գործիքավորեց,մոնտաժեց տեսահոլովակը
Իսկ Կարեն Մկրտչյանը նկարեց տեսահոլովակը անտանելի պայմաններում,սոլոյի մասը ամենաբարդն է նկարվել ցեխերի մեջ,քաղաքից դուրս անձրևի տակ։Ճ
Էս երգը Ջրաներկում եղած նվագած բոլոր երաժիշտների համար վստահ եմ,որ առանձին պատմություն է»։