Նարեկ Կոսմոսը հրապարակել է իր նոր բանաստեղծությունը


Նախորդ հոդվածնորից արդեն քիչ թե շատ ծանոթ եք Նարեկին, Նարեկը բացի երգելուն՝ նաև բանաստեղծություններ է գրում, ահա նրա վերջին բանաստեղծությունը, որը նա հրապարակեց քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում։


(…տե’ս ինչքան պարզ է
քեզ ունեցել են
որ ունենամ քեզ…)
ամենավերջին հարկին
հասնելուն պես
ես հոգնեցի
բայց հո գնեցի չէ՞ քեզ..
անվարձ ու անգին բաներ չկան
ամեն մեկը
իր վարձն է վերցնում քեզնից
տան կենցաղի կարոտի…
դեռ էս բանաստեղծության
կեսին չհասած
կուզեմ քեզ ասել,որ
դու ճակատիս կնճիռները
քեզ աստիճան դարձրիր,
ու
մտար գլուխս․․․
գլխիցս դուրս կգաս,
երբ ավարտվի էս համաճարակը․․․
(դու գալու հետ չունես
դու գալու հետք չունես…)
արի’
էս անգամ արի էնպես,
ոնց գալիս են անձրևները
հեռու աշխարհներում
ոնց գրազ են գալիս
ներքևի բակում
համաճարակից չվախեցողները․․
(…ես,որ լուսամուտ չունեմ
նշանակում է,
որ ես քեզ հետ չեմ․․․)
ու չնայած
ու չնայած,
կարոտիս մատյանում,
քո անվան դիմաց
մենակ բացականեր են․․
երևի բացակայությունից ծնված մի բան ես,
ու ոչ էլ հեռու երկրներում կաս,
ինքնաթիռներում էլ չկաս,
ստյուարդեսաների կոկիկ հագնվածքի մեջ չկաս…
(ու չկաս,
հա’ չկաս,
որովհետև կան բոլորը․․․)
երանի աշխարհում
բոլոր տարածությունները օղի դառնային,
ու ես խմելով գայի քեզ մոտ,
որովհետև երբ հարբած չեմ
չգիտեմ ինչ է նշանակում ԴՈՒ,
իսկ երբ հարբում եմ
բառարաններում կորում է
ես-ի բացատրությունը․․․
որովհետև
ես ավարտում եմ
հա’ ավարտում եմ գրելը,
երևի մեկ բանաստեղծությունը
հերիք է բառերին
տանջելու
ու քեզ չհասնելու համար…


Ձեզ նույնպես կարող է դուր գալ