Նարե Վարուժանի – «Սիրում եմ քեզ»


Եկել եմ չասելու, որ
Սիրում եմ քեզ…
Ես չեմ ուզում խանգարել
Մենությունը քո հոգու,
Եվ չեմ ուզում սիրուդ մեջ
Ծերանալ կրկին։
Եկել եմ պարզապես
Զգալու,
Որ դու կաս,
Որ ինձնից հեռու ինչ-որ տեղ
Ինչ-որ մեկին հոգիդ անգամ կտաս,
Իսկ գուցե
Եկել եմ վախենալու, որ
Մոռացել ես ինձ,
Որ ժպիտիդ վրա ոչ մի ծալք
Չի մնացել ինձնից։
Ես եկել եմ,
Չգիտեմ, թե ինչու,
Ես եկել եմ, չգիտեմ,թե ուր,
Որովհետև գուցե առաջվանն ես դու,
Կամ առաջվանը գուցե չես եղել երբեք։
Ես եկել եմ,
Ների՛ր դու ինձ,
Եվ թու՜յլ տուր ներս գալ մի պահ,
Եթե մինչև անգամ պիտի ասես,
Որ չես սիրում ինձ,
Եթե մինչև անգամ պիտի չասեմ, որ
Սիրում եմ քեզ…


Ձեզ նույնպես կարող է դուր գալ