Նարե Վարուժանի – «Դու անցար մեր սիրո այգով…»


Դու անցար մեր սիրո այգով.
Ոտնահետքիդ վրա
Յասամանի թաց ծաղիկ ընկավ։
Ետ չնայեցիր.
Ես ուշացել էի մոռանալ քեզ…
Ամեն քայլափոխիդ արանքում
Մի անտարբեր դար էր անցած
Մեր կարճատև զբոսանքից
սիրո անեզր այգում։
Այնտեղ հիմա ուրիշ մեղեդի էր,
Ուրիշների անսկիզբ սերն էր ավարտվում։
Քեզնից հետո հով անցավ մեղմիկ,
Յասամանի ծաղիկը շարժվեց տեղից,
Ոտնահետքդ սպասումից լքվեց.
Ես չմոռացա ուշանալդ։

Դու անցար մեր սիրո այգով։
Անցար…


Ձեզ նույնպես կարող է դուր գալ