Նարե Օրդյան – «Քեզ համար»

Հիմա զենքերս վայր եմ դնում
Հիմա, երբ կանգառում դրված նստարանն անգամ հրաժարվում է իր վրա կրել ինձ,
Որովհետև ցավերս չափից շատ են
Ու նա չի կարող տանել դրանք
Հիմա, երբ անկյուններում դրված սյուներն անգամ կտրել են իրենց ականջները
Որովհետև անունակ են լսել ինձ կրկին
Հիմա, երբ ծառերը թեքում են գլուխներն իրենց

Որ չտեսնեն ինչ ցավ են քաշում աչքերս
Ու հիմա, երբ գարուն է գալիս, բայց թռչունները հետ չեն գա,
Որ նորից նեղված սրտիս հոտը չառնեն
Երբ ձնծաղիկն անգամ նախընտրում է գլուխը հողում թաղել
Քան դուրս գալ ու հիշել, որ իմ մասին հոգ տանել է պետք…
Ես զենքերս վայր եմ դնում
Ու շնչահեղձ լինում!!!

***

 

Իսկ դու մի օր պարելուց խմած տուն կգնաս,
Կդատարկես ամբողջ ալկոհոլը ու
նոր միայն կհասկանաս.
որ միայն ալկոհոլը չէ որ քեզ լքել է…
իսկ ինչ կասես եթե աղավնիներին խնդրեմ ,
որ մեզ հաշտեցնեն,
ու երբ 3-րդ համաշխարհայինի առիթով
ամենավերջին ռումբն էլ պայթեցնեն,
մենք կկանգնենք ու կհամբուրվենք երկրագնդի հակառակ ուղղությամբ
կհամբուրվենք բոլորի փոխարեն
ու բոլորի սերը մինչև վերջ կքամենք
քանզի մենք բոլորից գեղեցիկ ու
լավ ենք հաբուրվում
միայն խնդրում եմ այս անգամ թող քեզ հետ միասին դրախտ սլանամ.
ինձ էլ դժոխքի ճամփան ցույց մի տուր
ու թող համոզվեմ,
որ դրախտը հորինեցին այն ժամանակ,
երբ հասկացան,
որ կարելի է ծերանալ սիրելիի կողքին
(երբ քո գրկում ծիծաղելը իրական եղավ)
բայց հիմա եթե աջ ոտքով շատ ուժեղ գետնին հարվածեմ
էլի չես լինի
բայց ես դրան էլ եմ համաձայն.
դու ինձնից գնա
իսկ ես կգրեմ քեզ համար անվերջ․․․

***

Դու կգաս ինձ մոտ 100 տարի անց, երբ մեկ դար անգամ անցած չի լինի: Դու կգաս ինձ մոտ, երբ արևը կմոռանա ծագման վայրը ու դուրս կգա հարավից: Դու կգաս, երբ լուսինը քնով կանցնի ու 100 երազ կտեսնի: Դու կգաս, երբ օվկիանները կխեղդվեն իրենց մեջ, սարերը կսարսափեն բարձրությունից: Դու կգաս, երբ մանուկները կհոգնեն կյանքից ու ծերերը ապրել կուզենան: Դու հազար մղոն ճանապարհ կգաս: Կգաս դաշտերով, ուր ծաղիկներն էլ չեն աճում, ուր ծառերը էլ չեն էլ հիշում, որ արմատ ունեն: Դու կգաս, երբ տիեզերքը կհոգնի մեծ ու ծանր մոլորա՚կներից ու բոլորին միասին մի տեղ կուղարկի հանգստանալու:Կգաս,երբ բառերը կլսեն, ձայները կմարեն, երբ արցունքի փոխարեն ծիծաղ կլինի և մարդիկ չեն էլ հիշի, թե լացն ինչ է :
Երբ դու կգաս, լույսը կշոշափի իր դեմքը խավարում ու չի գտնի, քանզի մութ է: Անապատը կվազի ջրերի ետևից , բայց չի հասնի, ինչպես և դու չես հասել:Մարդկանց հոգիները կփնտրեն իրար ու որքան փնտրեն, այքնան ավելի կկորցնեն:
Քո գալու առիթով ես ճամփաներ
ը կմաքրեմ բոլոր քար ու փշերից, որ ոտքդ անվնաս մնա՝ իմը վնասելու հաշվին: Ես կքանդեմ բոլոր արձանները, քանզի երբ կաս դու, ոչ մի այլ արարած երկրպագվել չի համարձակվի:Ես կքշեմ բոլոր քամիներին, որ հարդարած մազերդ ցից-ցից չանեն. իմոնք վաղուց են ցաք ու ցրիվ: Ես կհավաքեմ բոլոր աղմուկներն ու կնետեմ քեզնից շատ հեռու, որ ականջիդ անգամ չմոտենան: Բոլոր կանաչները մի տեղ կհավաքեմ, որ միշտ մաքուր օդ շնչես: Բոլոր երգերն անգիր կանեմ. դու չես ասել, բայց ես գիտեմ, որ սիրում ես երգելս: Բոլոր գույներից մի-մի փունջ կտամ քեզ, որ դու որոշես աշխարհն ինչ գույնի է: Բոլոր ձևերն էլ գրպանումս կունենամ. մեկ էլ տեսար ուզեցար, որ աշխարհն էլ կլոր չլինի:
Եվ այս ամենի վերջում-ամենավերջում, երբ ես արդեն մեռած կլինեմ ու դու էլ չես շնչի, դու էլի կզանգես ու կգաս ինձ մոտ…
Գիրկս անունդ է տալիս….

***

Արի երկուսով ինձ արդարացնենք բոլոր հնարավոր ու անհնար դատարաններում: Արի ինձ դորս քաշենք- հանենք մեղքերի իմ տոպրակից, որ հյուսել եմ տարների ընթացքում սրտիս տակ ծվարած մենակությունից: Արի Աստծու հետ միասին Սուրբ Երրորդություն կազմենք. Ես, Դու ու Ամենափրկիչը, ու ներենք ինձ միաձայն, ցածրաձայն, բարձրաձայն, անձայն… Ներենք ու խղճանք. Երևի մեղկ եմ եղել, որ մեղք եմ գործել, բայց երկար չխղճանք: Ձեռքս ամուր բռնենք, բորոբոքված ծնկներս ուղղենք, ինձ իմ հասակով մեկ վեր խոյացնենք: Արի կողքիս լինենք, որ միայնակ չլինեմ, որ տոպրակս էլի միանման մեղքերով չբարձեմ. Տոպրակն էլ է մեղկ. մոռացա ասեմ, որ ամուր չեմ կարել, մի օր կպոկվի: Բայց ես ամենաշատը Աստծուս եմ խղճում իմ հարցում. հոգնեց թողություն տալով խեղճը: Միգուցե ինքն էլԱստծու կաիրք ունի: Արի Աստծուս հանգիստ թողնեմ, արձակուրդ ուղարկեմ, քեզ ինձ Աստված կարգեմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ