Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել

Հայ հանճարեղ գրողների ցանկում առաջնային ու գլխավոր տեղ է զբաղեցնում նաև Նար-Դոսը, ով իր ստեղծագործություններով սովորեցնում է գեղեցիկ սիրել ու պայքարել սիրո համար։

Նրա յուրաքանչյուր տող ներծծված է տառապանքով ու մարդկային նուրբ հարաբերությունների ամենախճճված թելերով։

Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 20 ամենատպավորիչ մտքերին, որոնք տակնուվրա կանեն հոգին ու սրտի ամենանուրբ անկյունները։

 

1. Ամուսնությունը բախտի բան է։

2. Սերը ինտելիգենտ և տգետ չի հարցնում։

3. Պարապությունը մելամաղձոտ է դարձնում։

4. Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։

5. Ամենալավ պոետները, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են։

6. Անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։

7. Ապականված հոգին է միայն, որ ամոթ չի զգում։

8. Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անվերջ մեծ պաս առանց Զատկի։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն՝ այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել։

9. Աշխարհիս երեսին ամեն բան թույլատրելի է՝ բացի սպանությունից։

10. Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան։

11. Անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի։

12. Ներում կամ պատժվում են միայն հանցավորները։

13. Ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին։

14. Դժբախտաբար, կյանքը հեքիաթ չէ, և այս տրագեդիան հենց այն բանի հետեւանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել։

15. Երբ սիրում ես, ժամանակն անցնում է աննկատ, երբ ժամանակն է անցնում, սերն անցնում է աննկատ…

16. Առաքինություննները հնարել են մարդիկ իրենց վատ ներքինը ծածկելու համար:

17. Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է. կնշանակի` այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է:

18. Ցինիկի պես անկեղծ էր, լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ:

19. Կանայք, առհասարակ, ձեռքի ճարպիկ և ուժգին թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտի, նրանց մկանների ուժը բնությունից թե դաստիարակությունից ընդարմացած է, և դրա համար է, որ կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից, ինչպես տղամարդը կլուծի:

20. Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը, բնականաբար, հիմարություն է: Վաղվա մասին մտածում են վախկոտները, այսինքն՝ նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա:

 

Աղբյուր՝ entertrain.1in.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ