
Քայլում եմ դատարկ գյուղի փողոցում,
Նայում ամենուր ու միշտ քեզ փնտրում,
Էլ չենք քայլելու իրար կողք կողքի,
Իրար թևանցուկ էլ չենք քայլելու։
Հիշում եմ գյուղի խաղաղ երեկոն,
Որտեղ քայլում էինք միայն ես ու դու,
Հանգիստ էր հոգիս կողքիս էիր դու,
Չկար խանգարող էլ ոչ ոք՝ ոչինչ։
Հիմա և հետո պիտի ես քայլեմ
Ավելի ամուր ու հպարտ֊հպարտ
Պիտի ես քայլեմ միշտ քո փոխարեն Միշտ քո քայլերով ու քո ձամփեքով։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0