
Ժամանակը կյանքի մեծագույն թշնամին է, որն անցնում է ակնթարթից էլ արագ։
Երբեք ոչինչ չթողնե՛ք վաղվան. գուցե ուշ լինի ու հնարավորություն չունենաք, չկարողանաք ոչինչ փոխել։
Սիրե՛ք և բարձրաձայնե՛ք այդ մասին, մի՛ կարծեք` մարդիկ տեղյակ են Ձեր զգացմունքների մասին։
Անդադար կրկնեք, որ Ձեր մտերիմները, հարազատները և ընկերներն ամենակարևորն են Ձեր կյանքում։
Մի՛ վատնեք և մի՛ սպանեք Ձեր ժամանակը անարժան, իրանման մարդկանց և երևույթների վրա։
Գնահատե՛ք Ձեր կյանքի ամեն վայրկյանը, րոպեն ու ակնթարթը, անգամ Ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտները համարեք կյանքի մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարեք։
Մի՛ սպասեք, որ մարդիկ հեռանան Ձեր կյանքից ու նոր հասկանաք նրանց կարևորությունը, մի՛ սպասեք, որ դեպքերը Ձեզ ստիպեն զղջալ, որ ժամանակը սխալ եք օգտագործել։
Երբեք մի՛ սպասեք… ուշ կլինի…