
Քո աչքերի, քո աչքերի բարությունից
Չունի ոչ մեկն այս աշխարհում,
Քո հայացքի, քո հայացքի լրջությունից
Սիրտս է միշտ տեղից պոկվում։
Ընկալեցիր էությունս, քո կատարյալ էությունով
Եվ չարակամ իմ այս հոգին
Լցրեցիր դու բարությունով։
Բարությունով դու լցրեցիր.
Եվ մոգական քո խոսքերով
Շղթայեցիր դու իմ հոգին,
Հազար ու մի կապանքներով
Դարձրիր ինձ դու քո գերին…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0