Նախաճաշ բնության գրկում


Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է: Մոնեն մշակել է գեղանկարչության այդ ուղղության սկզբունքները և տեխնիկան: Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ:

Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են, օրինակ՝ «Նախաճաշ բնության գրկում»: Կտավն ստեղծվել է 1866 թ.-ին:

Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ:


Չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց,այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ