Նաիրա Սաշիկյան – «Սևդ սպիտակիս»

Մեծացանք իրար աչքերի գույն չտեսնելով… ո՛չ շականակագույն, ո՛չ կարմիր։ Ու ճամփեցինք տարիները , ոնց որ կճամփեինք դուռը թակող պատահական անցորդի։

Մեծացանք էդքան ծեծված պլատոնական ամեն ինչն անտեսելով՝ ես ՝ գիտակցված, դու՝ չգիտեմ)…

Բայց որ տեսնեմ , կհարցնեմ քեզ՝ արդեն աչքերիդ գույնը ճանաչելով ու իմինի հետ համեմատելով։ Ախր չգիտեմ է, բա որ տեսնեմ ու անկարող դառնամ որևէ բան հարցնելու…

Թքեցինք ջահել-ջիվան մեր տարիների վրա ՝ դու ինձ համոզելով, ես ՝ հետդ համաձայն լինելով, բայց ծածուկ թաքցնելով… Գիտեմ՝ երևի միշտ ուզել ես սևդ սպիտակիս թրմել ու ստանալ էն պարզ ու անզուգական հոգու դասական մեղեդին։ Քո սևն իմ սպիտակին ախր շա՜տ ա սազում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ