Նաիրա Գյոզալյան – «ԷԻ…»

Պաշտում էի այն հավատը, որ երկրիս էր պատկանում,
Որի հզոր խոսքն առ Աստված՝
Փոթորիկներ էր սանձում,
Ու ամեհի գազանների սանձն իր ձեռքին էր պահում։

Սիրում էի այն ռանչպարին,
Որ երկրիս հողն էր հերկում
Ու ճակատից քրտինքը կախ՝
Հայոց հողն էր սնուցում։

Սիրում էի նվիրյալին,
Ով կուրծքն իր վահան պարզած՝
Հայրենիքի ժամի համար
Զոհեց իր կյանքը մատաղ։

Պաշտում էի գաղափարը
Միասնական ա՛յն ուժի,
Որի առաջ միշտ ծնկել էր՝
Մեր թշնամին անհոգի։

Սիրելով՝ միշտ պաշտում էի
,,Յան,, ազգանվամբ այն վերջը,
Որ աշխարհին պատմում էր միշտ՝
Հայի բացճակատ վիշտը։

Սիրում էի այն ամենը՝
Ինչը մերն էր զտարյուն,
Որի համն ու հոտը դեռ կար՝
Նախամարդու է՜ն դարում։

Սիրում էի թերությունը
Որ ազգինս էր, յուրովի,
Որի անկարգ խառնվածեից
Ծայր էր առնում հայոց հպարտ քոչարին։

Սիրում էի, այնքա՜ն շատ բան,
Որ հայի կյանք էր կոչվում,
Այսքան դատարկ ինքնության դեմ՝
Առանց ուժ եմ պայքարում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ