
Ու այնտեղ`հեռվում,ինչ որ բարձունքում,մի անծանոթի աչքեր հավերժ փակվեցին,որ քո աչքերը բացվեին ամեն առավոտ։
Նրա սիրուն ու խոշոր աչքերը փակվեցին հավերժ։
Նրա ժպիտն էլ երբեք ու ոչ ոք չտեսավ,ու էլ երբևէ նրան չժպտացին հենց այնպես։
Նրան կժպտային կա՛մ կարոտից`արցունքախեղդ,կամ էլ`կտեսնեին իրենց համար զոհված անծանոթ երիտասարդին,ու իր պայծառությունից կժպտային անպատճառ։
Ես երբևէ նրան չտեսա կյանքում,միայն նկարով,չնայած,երբեմն էլ առանց տեսնելու միայն իմացա,որ նա էլ չկա։
Ես երբևէ չգրկեցի նրան`շնորհակալություն հանձնելու համար,կամ էլ`ուղղակի,առանց պատճառի։
Ես մի կյանք ստացա`հազարների դիմաց։
Ու…
Արժե՞ր արդյոք,որ նրանք գնային հավետ..
Ես երբևէ էլ չկարողացա նրա մոր աչքերին նայել,ուր տոննաներով թախիծ ու կարոտ կար։
Ես կարիքն ունեի նրան գրկելու,բայց ես այդքան ուժ չունեի,որովհետև նրանց`որդեկորույս մայրերի ներսում աշխարհում ամենից հզոր ուժն էր նստած…
Ես չկարողացա նրա աչքերին նայել,որովհետև ես մեկն էի մեղավորներից,որոնց պատճառով որդին էլ չկա։
Ես չփնտրեցի նրա որդուն այլևս փողոցներում,որովհետև նա էլ չէր գա…