Նաբելլի – «Ինձ ոչ ոք չսովորեցրեց կյանքի չգրված օրենքները»

Ցավոք, երբեք ինձ ոչ ոք չսովորեցրեց կյանքի չգրված օրենքները։ Ոչ ոք չսովորեցրեց ցավին դիմանալ,արցունքները զսպել, լռել,լուռ տանել։ Ինձ ոչ ոք չսովորեցրեց,բայց ես հենց կյանքից սովորեցի,որ արցունքներս պիտի զսպեմ,ու հետո միայնության մեջ լաց լինեմ։ Կյանքն ինձ սովորեցրեց ցավին դիմանալ, լռել, իմ բաժին ցավը լուռ տանել , ու…ու ուժեղ լինել։ Թող լինեն հարյուր ընկերներ շրջապատումդ,թող լինեն միլիոններ,բայց քո ցավը լա՛վ իմացիր, միայն քոնն է,այլ ոչ թե նաև ուրիշինը… Ես իմ բոլոր ցավերը մեջքիս հավաքած ապրեցի,քարշ տվեցի հետս,ու քեզ հանդիպեցի։ Մի քիչ երկար ժամանակ պահանջվեց,բայց դու ինձ սովորեցրիր էն ամենն,ինչ պիտի ինձ աովորեցնեին… Մի քիչ ցավոտ,բայց պրակտիկ… Դու ինձ աովորեցիր ցավ զգալ,ու ուժեղ մնալ։ Սովորեցրիր ապրել… Քեզնով.. Քեզ համար.. Բայց.. Ոչ առանց քեզ… Չսովորեցրիր,որովհետև չցանկացար… չցանկացա…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ