Տաթև Սարգսյան
First Name
Տաթև
Last Name
Սարգսյան

Շուտով ընթերցողի դատին կհանձնվի Ռուզաննա Ստեփանյանի «Հիշողության ուժը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն: Հեղինակը կիսվել է հուշերի մասին ունեցած իր տասեակետներով: Նրա հետ զրուցել եմ սիրո և դրա արժեքների մասին: Երիտասարդ ստեղծագործողը իր գիրքը նվիրում է եղբոր` Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Հերոս Արտակ Ստեփանյանի հիշատակին: Զրույցում Ստեփանյանը նշում է. – Գրքի վերջին հատվածում խոսվում է Հերոս եղբորս մասին, ով իր կյանքը զոհել է, որպեսզի այսօր մենք ապրենք ու նման գրքեր գրենք։ Նրանք մեզ երջանիկ կյանք են նվիրել իրենց կյանքի գնով։ «Հիշողության ուժը», այսպես եք վերնագրել ձեր աշխատությունը, ինչու՞ և ինչպիսինն է այդ ուժը:  Հիշողությունն այնպիսի մեծ ուժ ունի, որ կարող է վայրկյանների […]

Տեխնոզարգացումները այսօր մարդկանց առօրյան փոխել են ամբողջությամբ: Մոտ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ չէին էլ պատկերացնի, որ իրենց սերունդները անձրև գալու մասին կտեղեկանան ֆեյսբուքում` ընկերոջ կատարած գրառումից, այլ ոչ պատուհանից դուրս նայելիս: Խոստովանեք, որ բոլորիդ հետ էլ պատահել է, երբ կարդացել եք ընկերոջ գրառումը անձրև գալու մասին, ու եթե նույնիսկ անձրև էլ չի եղել` մինչև կգրեք, որ ձեր շրջանում չի անձրևում ապահովության համար աչքը գցել եք պատուհանին, վստահորեն համոզվել, որ չի անձրևում: Միայն չասեք, որ ձեր տատ ու պապերից չեք լսել «անթել հեռախոս» տերմինը, որը իրենց ժամանակ  ամենատարածված «հումոր-թևավոր խոսքն էր»: Մի անգամ տատիցս լսել եմ, որ իրենք երիտասարդ տարիքում, չէին […]

«Հայի բռունցք» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գարիկ Աղասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով նշում էր կազմակերպության հասցեին հնչող սուտ լուրերի մասին։ Առավել մանրամասն հասկանալու համար` ինչո՞ւմն է խնդիրը, զրուցել ենք Աղասյանի հետ և փորձել հասկանալ՝ ի՞նչ մեղադրանքներ են դրանք։   Գարի՛կ, իմ հարցազրույցի հրավերը Ձեզ պայմանավորված է Ձեր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ։ Բավականին խիստ էիք Ձեր տեքստում, ի՞նչ աղմուկ է բարձրացել Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող «Հայի Բռունցք» ՀԿ-ի շուրջ։   Նախ ասեմ, որ գրառումս որևէ աղերս չունի էմոցիոնալ պոռթկումների հետ, դա հավասարակշռված և ադեկվատ խոսք է, որի կարիքը զգացվեց նախօրեին։ Աղմուկը հետևյալում է․ քաղաքական թիմերի զգալի հատված փորձում է […]

Հրազդանում նախատեսվում է նոր ծրագիր, որը ուղղված է համայնքի զարգացմանը, այս ամենի շուրջ զրույցում պատմում է ծրագրի ղեկավար Մարիամ Սուքիասյանը. Վերջերս մեկնարկել եք «Երիտասարդները` հանուն համայնքի զարգացման» ծրագիրը, մի փոքր կներկայացնե՞ք այն: Առաջինը ուզում եմ նշել, որ ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում: Ծրագիրս ուղղված է Հրազդան համայնքի երիտասարդներին համայնքային աշխատանքներում ակտիվորեն ներգրավելուն, մասնակից դարձնելուն: Փորձելու ենք ստեղծել համագործակցային մոդել, որի շրջանակներում ուսումնասիրվող մոդել ենք ընտրել ք. Կապանի ՏԻՄ-երիտասարդներ համագործակցությունը: Արդյունքում փորձելու ենք բարձրացնել երիտասարդների ակտիվությունը համայնքային աշխատանքներում: Ձեր կարծիքով ինչու՞ են երիտասարդները պասիվ համայնքային աշխատանքներում: Կարծում եմ առաջնային պատճառներն այն են, որ կա իրազեկվածության և համապատասխան մարմնի բացակայության […]

Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետն ավարտելուց հետո կանգնած էի այն հարցի առջև, թե ի՞նչ ուղղությամբ սկսել աշխատանքս և առաջին քայլերն արեցի համակարգչային դիզայնի ոլորտում, իսկ հետո եռաչափ մոդելավորման։ Եռաչափ մոդելավորող Անահիտ Սարիբեկյանի հետ զրուցել ենք արվեստի, ինչպես նաև բնագավառում առկա բացերի  մասին. Ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց եռաչափ մոդելավորման վրա։ Որոշեցի փորձել, ու ընթացքում հասկացա, որ քանդակներ, մարդկանց դեմքեր ստեղծելը ինձ մոտ լավ է ստացվում և ընդունվեցի աշխատանքի մուլտ ոլորտում, հմտություններս ավելի զարգացրի ու նոր ծանոթություններ հաստատեցի։ Ու քանի որ ես միշտ համագործակցություններ ունեմ ու ընդունում եմ  պատվերներ միշտ մտածում էի, որ մի օր պիտի ունենամ իմը։ Ինձ համար միշտ կարևոր […]

Հումորի մեծ զգացում ուներ, երբեք չէր թողնի, որ նեղվեինք կամ մտածեինք, միշտ ելքը գտնում էր ուրախացնելու՝ հիշում է Արտակի քույրը: Արցախյան 2-րդ պատերազմի հերոս Արտակ Ալեքսանի Ստեփանյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 19-ին Հրազդան քաղաքում: Արտակը հանգիստ և խաղաղ բնավորություն ուներ, նշում է քույրը, և շատ խելացի էր,սիրում էր սովորել. -Սովորել է Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում։ 12 տարի գերազանց սովորելով` 2019 թվականին ավարտել է դպրոցը և անվճար համակարգով ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Խելացիությամբ փայլում էր ամեն տեղ` բոլորիս հպարտանալու առիթն էր։ Մաթեմատիկա առարկայից ամբողջ Կոտայքի մարզում հավասարը չուներ,- պատմում է քույրը: Քրոջ խոսքով վերջին 5 տարիներին Արտակը ուներ […]

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում իր գործունեությունն է սկսել ԵրազԷ հակասրճարանը։ ԵրազԷ-ն դարձել է տեղի երիտասարդության ամենասիրված վայրերից մեկը, և իր շուրջն է հավաքել ակտիվ երիտասարդությանը։ Օվսաննան Երազէ թիմի անդամ է և կիսվել է հետաքրքիր փաստերով։ ԵրազԷ… Գեղեցիկ անվանում է։ Ինչու՞ ԵրազԷ։ Հակասրճարանը հիմնադրվել է Նոր Երզնկա գյուղում, ու ինչպես գիտենք Երզնկա ունեցել ենք նաև Արևմտյան Հայաստանում, իսկ անվանումը մինչ Երզնկա լինելը եղել է Երիզա ։ Էստեղից էլ փոփոխություն կատարելով Երիզա-Երազե՝ ընտրել ենք անվանումը՝ ԵրազԷ։    Երազել սիրու՞մ եք… Եթե ԵրազԷ թիմի անդամ եմ ու նախաձեռնող խմբում՝ չերազել չեմ կարող։ (Ժպտում է)   Իսկ ԵրազԷ-ն օգնու՞մ է երազել։ Երբ ԵրազԷ-ում […]

Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է Վարդգես Քալանթարյանի «Կորած օրագիրը» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը Արթուրն է, որը կերպարանավորում է Հարություն Սարգսյանը։ Սկսենք «Կորած օրագիր» հեռուստասերիալից։ Ինչպե՞ս ստացաք նկարահանվելու առաջարկ։ Համացանցում հայտարարությունը տեսա, ու քանի որ համավարակ էր ու շփումները սահմանափակ էին քաստինգի առաջին փուլը եղավ տեսազանգով, առաջին փուլը անցա, հավանեցին ու կանչեցին հերթով բոլոր փուլերը անցա ու այդպես հեշտ ու արագ ստացվեց։ Նշեմ, որ կինոյում իմ առաջին դերն է։ Ֆիլմում կերպարանավորում եք Արթուրին։ Կա՞ նմանություն Արթուրի և Հարությունի միջև։ Երևի շատ քիչ…Օրինակ՝ կերպարը զբաղվում է բռնցքամարտով ու ես էլ այդ տարիքից մի քիչ փոքր տարիքում, […]

Եղբայրս տարբերվում էր իր համեստությամբ ու բարությամբ` այսպիսինն է հիշում Հակոբին քույրը: 1998 թվականի Նոյեմբերի 17-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում է ծնվել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացած Հակոբ Հովհաննիսյանը: Քույրը հիշում է, որ Հակոբը շատ չարաճճի էր ու սիրում էր ամենատարբեր խաղեր խաղալ, 7 տարի սովորել է Բենիամին գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև Հովհաննիսյանների ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն: Հակոբը հաստատ էր որոշել, որ պետք է վերադառնա հայրենիք և իր պարտքը կատարի իր երկրի և բանակի առջև: 2019 թվականին վերդառնում է հայրենիք և հունվարի 31-ին զորակոչվում բանակ: Հակոբը դիպուկահար էր, ծառայությունն անցնում էր Մատաղիսում իսկ ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս, […]

ԵԳԸ-Երիտասարդ գրողների ընտանիք` թիմին այս անվանումը տվել է Ավետ Բարսեղյանը: Ամեն ինչ սկսվեց համավարակից:Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում սկսեց անցկացնել գրական երեկոներ` լայվ տարբերակով և տաղանդավոր ու երիտասարդ գրողները սկսեցին ճանաչել միմյանց: Սկզբում խումբը փոքր էր` երկու հոգի, այնուհետև երեք և այսպես քիչ-քիչ մտերմացան: Ֆարիդա Մալխասյանը որոշեց միավորել երիտասարդ գրողներին և ինչպես իրենք են ասում` բոլորիս ավելացրեց մեկ խմբում, և հենց առաջին իսկ րոպեից խմբում բոլորը մտերմացան: «Այդ պահին չգիտեմ, թե ինչ էր զգում մեզնից յուրաքանչյուրը, բայց մենք ասես մի ընտանիքի երեխաներ լինեինք` քույրեր ու եղբայրներ» իր խոսքում նշում է թիմի անդամներից Ալլան Մանուկյան: Սեպտեմբերի 6-ին խմբի անդամները ունեցան հանդիպում […]

Տաթև Սարգսյան does not have any friends yet.