Avatar
Լիանա Հակոբյան
First Name
Լիանա
Last Name
Հակոբյան

Մինչ բոլորը խոսում են ինքնամեկուսացման մասին, մենք էլ՝ ինքնամեկուսացված, որոշեցինք Ձեզ ներկայացնել պատմության ընթացքում ինքնամեկուսացման արդյունքում ծնված գիտական հայտնագործությունները և արվեստի գործերը։ Ուիլյամ Շեքսպիր… Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն իր «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները գրել է 17-րդ դարի սկզբին, երբ բուբոնային ժանտախտը ստիպեց լոնդոնյան թատրոններին փակվել։ Շեքսպիրն, ունենալով ազատ շատ ժամանակ, սկսեց գրել։ Այդ մեկ տարում համաշխարհային մշակույթին նա նվիրեց անգերազանցելի գրական գլուխգործոցներ։ Իսահակ Նյուտոն 1665թ.Անգլիայում բուբոնային ժանտախտի հերթական բռնկումն էր։ Քեմբրիջի համալսարանը փակվեց, և 20-ամյա Նյուտոնը ստիպված էր վերադառնալ իր հայրենի տուն, որպեսզի այնտեղ շարունակի իր հետազոտությունները։ Երիտասարդ գիտնականն իր ազատ ժամանակը նվիրել էր ինքնակրթությանն […]

Յուրաքանչյուր արվեստի գործ ունի իր մեջ թաքնված  յուրահատուկ պատմություն։ Եկեք բացահայտենք համաշխարհային արվեստի գործերից մի քանիսի պատմությունը Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա «ձիով հեծյալ» քանդակների մեջ: Երբ ձին կանգնած է պատվանդանի վրա միայն հետևի ոտքերի վրա, ուրեմն նրա տերը զոհվել է մարտում, երբ բարձրացրած է միայն մեկ սմբակը՝ տերը զոհվել է կռվի ընթացքում ստացած վերքերից, իսկ եթե ձին կանգնած է 4 ոտքերի վրա, ապա հեծյալը մահացել է իր մահով։ Միքելանջելոյի «Դավիթը» պատրաստված է մարմարի շատ մեծ կտորից, որը սկզբում հույս չէր ներշնչում, սակայն արդյունքում վերածվեց իսկական արվեստի գործի։ Արձանի բարձրությունը 5.17 մետր է, իսկ քաշը՝ 6 տոննա: Շատերը […]

Օրեցօր զարգացող աշխարհը ստիպում է մարդկանց ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք մոտակա տարիներին կլինեն ակտուալ և պահանջված, քանի որ նույնիսկ 10 տարի առաջվա փորձը շատ ոլորտներում արդեն հնացած է համարվում։ Կիսվենք ձեզ հետ ամենապահանջված մասնագիտություններով 1. IT մասնագետ Բիզնեսի, ֆինանսական համակարգերի և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նորարարական ծրագրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու լավ մասնագետների պահանջը։ Ենթադրվում է, որ արդեն 2026-ին համաշխարհային շուկայում 1,2մլն նոր մասնագետի պահանջ կլինի։ 2. Թվային մարքեթինգի մասնագետ Աշխարհը դառնում է թվային։ Օրեցօր կատարելագործվող սպառողական շուկայում թվային կոնտենտի կամ մարքեթինգի մասնագետների անսպառ պահանջ կա, ի դեպ՝ նաև ֆրիլանս։ 3. Տվյալագետ Տվյալագիտությունը կիրառելի է առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և […]

Եթե դուք կարծում եք, որ դժվար է նոր ինֆորմացիան արագ յուրացնել, ապա դուք միանգամայն սխալվում եք։ Նախքան նոր ինֆորմացիա յուրացնելը պարզապես շատ կարևոր է հստակեցնել ձեր առջև դրված առաջնայնությունները։ ➖ Ինչի համար եք այն սովորում, ➖ Ինչքանով եք հետաքրքրված արդյունքով, ➖ Ճիշտ գնահատեք ձեր ունակություներն ու պատրաստակամությունը, ➖ Բարձրացրեք սովորելու հանդեպ ձգտման մակարդակը, ➖ Հաղթահարեք նորը սովորելու վախը։ Եկեք դիտարկենք նոր ինֆորմացիան արագ յուրացնելու և հիշողության մեջ ամրագրելու մի քանի գործիք․ ✔️ Սովորեցրե՛ք նոր ձեռք բերած ձեր գիտելիքը մեկ ուրիշին։ Երբ խնդիր է դրվում դիմացինին ինչ-որ բան բացատրելու, դուք, նախքան բացատրական փուլը, սկսում եք ավելի խորն ուսումնասիրել այն, ինչ թվում […]

Որովհետև վարսահարդարը մազերիդ հետ զգացածդ էլ չի կտրի, որովհետև կհավատաս, կուրորորեն կհավատաս, որ փոփոխություն ես անում, նոր էջից սկսում, չէ, չէ ,ու էլի չէ, միշտ կանես նույն սխալը ու կփախչես վերմակիդ տակ: Հին սերերդ վաղուց չքացել են, մտրիմներն էլ հետը, դու վաղուց հայացքներ փնտրելիս մենակ նրանց փախուստն ես տեսնում, դու վաղուց ես քայլում գլուխդ կոր, ասես ոչ ոք այս պահին չի տեսնում քեզ, ու դու էլ` ոչ ոքի, ասես աշխարհը ոտքի տակ տալու համար մի քանի կիլոմետր է ու դու ստիպված 2725 անգամ ոտատակ ես անում այդ բռաչափ տարածքը: Մարդիկ նույն են միշտ, դու իրենց համար` հավերժ տարօրինակ: Ով ու […]

Բոլորն են սիրում խոսել համաշխարհային բրենդերի, նրանց ձեռքբերումների, անցած ուղու և հաջողության գաղտնիքի մասին: Սակայն բրենդի ճանաչելիությունն ու հաջողության պատմությունն արտահայտվում է մեկ աննշան, բայց որոշիչ նշանով՝ լոգոտիպով Իսկ ի՞նչ գաղտնիքներ են թաքցնում հանրահայտ ընկերությունների լոգոները. ➖ Wikipedia-ն համաշխարհային հանրագիտարան է: Լոգոյի յուրաքանչյուր փազլ իր վրա պատկերում է մի լեզվի տառ, որոնք միասին կազմում են «վիքիպեդիա» բառը: Բացակա կտորները նշանակում են, որ Wikipedia-ն երբեք չի ավարտվում: Ի դեպ, հայոց այբուբենի «վ» տառն իր պատվելի տեղն ունի լոգոյի վրա։ ➖ ’ 1940-ից մինչ օրս ընկերությունը բազում անգամներ է փոփոխել իր լոգոտոպը։ Սակայն 1962-ին McDonald’s-ի լոգոյին տրվեց ոսկե կամարների՝ իսկ ավելի ճիշտ՝ […]

1. Առաջին էլեկտրական համակարգիչը՝ ENIAC-ը կշռում էր ավելի քան 27 տոննա և զբաղեցնում էր 167 մ2 տարածք 2. Համաշխարհային արժույթի միայն 10 տոկոսը գոյություն ունի ֆիզիկական ձևով, մնացածը, ընդամենը, զրոների և մեկերի հավաքածու է: Այս տոկոսադրույքը անընդհատ նվազում է՝ առցանց վճարումների և պլաստիկ քարտերի տարածման շնորհիվ: 3. Typewriter-ը ամենաերկար բառն է, որը կարելի է գրել ստեղնաշարի մի շարքում եղած տառերով: 4. Առաջին համակարգչային մկնիկը ստեղծել է Doug Engelbart-ը 1964 թ., այն պատրաստված էր փայտից:  5. Ամեն ամիս հատնվում է ավելի քան 5000 համակարգչային վիրուս: 6. Վիկիպեդիայի վանդալիզմի կեսը(հոդվածների ջնջում, սպամ և այլն) կատարվում է միայն մեկ համակարգչային ծրագրի օգնությամբ, […]

Փուլ 1. Թիմում դերերը հասկանալը Արդեն աշխատող ու կայացած աշխատակիցների դերերն ու պարտականություններն առավել հաճախ կանոնակարգված է լինում,գոյություն ունեն պաշտոնական հրահանգներ,աշխատանքի ստանդարտներ: Եթե աշխատողը հեռանում է,նոր մարդու փնտրտուքը կազմվում է պաշտոնական հրահանգի հիման վրա: Փուլ 2. Թեկնածուների ընտրութունը Անկասկած թիմի ձևավորման ամենաերկար փուլն այնպիսի թեկնածուներ փնտրելն է,որոնք իրենց փորձով,հմտություններով,ձեռնհասունությամբ ու անձնային որակներով լավագույն կերպով համապատասխանում են ձեր ստարտափին: Դա դժվար է , բայց հարկավոր:Կադրեր կարելի է փնտրել մի քանի եղանակով՝ անձնական ծանոթների ու գործընկերների առաջարկներ,սոցիալական ցանցեր,գլխամասային ընկերության աշխատակիցներից ընտրություն,բաց աշխատաշուկայից ընտրություն և այլ:Փուլ 3. ՀարցազրույցԵթե թափուրաշխատատեղի համար շտապ է թեկնածու պահանջվում (իսկ այդպես լինում է 90% դեպքերում) ,այս փուլը կարելի […]

1.Շերիլ Սենտբերգ«Մի վախեցիր գործել» Շերոն Սենդբերգը ՝Facebook-ի օպերացիոն տնօրենը,ով բիզնեսի աշխարհի ամենազդեցիկ դեմքերից մեկն է,խոսում է այն մարտահրավերների մասին,որոնց բախվել է կարիերայի ճանապարհին։ Գիրքը լի է գործնական խորհուրդներով,թե ինչպես գտնել ճիշտ հավասարակշռություն ընտանիքի և կարիերայի միջև ՝հաղթահարելով այն վախերը,որոնք խանգարում են կանանց առաջ շարժվել։ 2.Սյուզան Քեյն «Ինտրովերտները» Այս գիրքը այն մասին է,թե ինչպես իրականացնել ձեր տաղանդներն ու ամբիցիաները ՝լինելով ինտրովերտ և ինչպես ազդել մարդկանց վրա ՝ առաջնորդելով նրանց,միաժամանակ պահպանելով ձեր անձնական տարածքը։ 3.Պիտեր Տիլ«Զրոյից մինչև մեկ» Գրիքը պատմում է թե ինչպե՞ս ստեղծել ընկերություն զրոյից,այն հասցնել հաջողության և շուկայի առաջատար։Հաջողակ ձեռնարկատեր Պիտեր Թիլը կարծում է,որ ցանակացած հաջող մեկնարկի հիմքը եզակի ապրանքն […]

Կրկես նայելը միշտ էլ հետաքրքիր և ուրախ է, բացառությամբ այն դեպքերի, երբ բեմի վրա կենդանիներն են, որոնք խղճի խայթ են առաջացնում։ Գերմանական Ռոնկալի կրկեսը հրաշալի լուծում է գտել, թե ինչպես կարելի է շոուն ավելի վառ դարձնել և առանց կենդանիների մասնակցության։ Իսկ թե ինչպես է դա արվում, պարզենք Newsflow-ի հետ միասին։ Իր առաջին իսկ շոուից համբուրգյան Ռոնկալին իր ներկայացումներում կենդանիներով համարներ էր ընդգրկում։ Այժմ իրավիճակը փոխվել է. կրկեսը շարունակում է ցուցադրել կենդանիներին, սակայն դա անում է տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հատուկ համակարգը 32 մետր լայնքով և 5 մետր բարձրությամբ հոլոգրամներ է ստեղծում։ Այս կախարդանքը հնարավոր է դառնում 11 պրոյեկտորների օգնությամբ։ Սա կարծես անհավանական […]

Լիանա Հակոբյան does not have any friends yet.
Avatar