Avatar
Ալիսա Վարդևանյան
First Name
Ալիսա
Last Name
Վարդևանյան

Տեխասցի վարսավիր` Ռոբ Ֆերելը հաճախորդների գլխին «պատկերում» է հայտնի մարդկանց դիմանկարները: Ֆերելի աշխատանքների «հերոսներն» են դառնում Նելսոն Մանդելան, Մերիլին Մոնրոն, Էյնշտեյնը, Օդրի Հեփբերնը, Թուփաքը, Ջոնի Դեփը և նույնիսկ Բարաք Օբաման։ Նախկին ատաղձագործն իր տաղանդը բացահայտել է 2008թ.-ին, երբ իր 14-ամյա եղբոր գլխին «խոզի» պատկեր է ստացել։ «Ես սկսեցի իմ դիզայնը կիրառել տեղի վարսավիրանոցում, սակայն երբ այլ վարսավիրներ սկսեցին կրկնօրինակել, որոշեցի փորձել մեկ այլ բան։ Այդ ժամանակ ես անցում արեցի դիմանկարներին»,- պատմել է Ֆերելը։

Ամերիկյան WobbleWorks ընկերությունը, որը մասնագիտացել է խաղալիքների արտադրության բնագավառում, ներկայացրել է աշխարհում առաջին 3D գրչի նախնական օրինակը, որն իր տեխնոլոգիայով շատ նման է սոսնձե ատրճանակին: 3Doodler անվանումը ստացած նորույթը թանաքի փոխարեն օգտագործում է պլաստմաս, որն անմիջապես քարանում է և հնարավորություն է տալիս ցանկացած մակերևույթի վրա՝ նույնիսկ օդում նկարել։ Գրչի քաշը 200 գրամից պակաս է։ Նորույթը ստեղծողները վստահեցնում են, որ օդում ոչ բարդ մոդելներ նկարել կարելի է սովորել ընդամենը մի քանի ժամում, իսկ ամուր մակերևույթի վրա նկարելն ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում։

Մանկավարժերն ու հոգեբաններն ահազանգում են մերօրյա մուլտֆիլմերի բացասական ազդեցության մասին: Եկեք քննարկենք՝ լավ, թե վատ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա: Բացասական Առհասարակ հեռուստացույց դիտելու և համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու վնասների մասին բոլորս գիտենք: Դրանք քննարկենք առանձին-առանձին: Արագ փոփոխվող կադրեր Հաջորդական կադրերի արագ փոփոխումը, որն ավելի բնորոշ է ճապոնական մուլտերին, կարող է վնասել երեխայի նյարդային համակարգը: Շատ մասնագետներ պնդում են, որ դրա արդյունքում երեխան կարող է շատ դժվար կենտրոնանալ: Դաժանություն և ագրեսիվություն Հերոսների, այդ թվում՝ դրական հերոսների պահվածքը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվություն: Վառ օրինակ են «Թոմը և Ջերին» մուլտֆիլմի հերոսները, որտեղ անընդհատ միմյանց ծեծում են, վնասում: Սա, […]

Մոլորակի ամենաանսովոր լեզուներից է սուլոցի լեզուն, որը մինչ օրս օգտագործվում է Կանարյան կղզիներում։ Ամերիկյան լեզվաբանական պրոցեսինգային Idibon ընկերությունը փորձել է պարզել, թե որ լեզուներն են «տարօրինակ»: Ընկերությունն օգտվել է Աշխարհի լեզուների կառուցվածքային ատլասիc (WALS): Ատլասի վարկանշում է 2676 լեզու ըստ լեզվի ձևաբանական հատկանիշների: Հաշվի են առնված բառերի դասավորությունը, հնչյունների տեսակները, ժխտման կառուցման առանձնահատկությունները և շատ այլ գործոններ՝ ընդհանուր առմամբ 192 ցուցանիշ: Idibon-ի հետազոտողները փորձել են պարզել, թե որ լեզուներն են աչքի ընկնում անսովոր հատկությունների առավելագույն քանակով, այսինքն ի հայտ բերել այն յուրահատկությունները, որոնք հատուկ են միայն սակավաթիվ լեզուների: Հետազոտողները առանձնացրելէ 165 առանձնահատկություններ,  որոնցով  գնահատվում էր լեզվի «տարօրինակ» լինելը: Սակայն բարդ […]

Մարդկությունը հորինել է բազմաթիև տարօրինակ, երբեմն անգամ զավեշտի հասնող մարզաձևեր, սակայն այս մեկը թերևս կարելի է համարել դրանցից ամենաարտասովորը: Սպորտաձը կոչվում է «Էքստրեմալ արդուկում»: Պայմանները շատ պարզ են: Պետք է ընդամենը վերցնել արդուկ, արդուկելու համար նախատեսված հարմարանք և ամենաանսպասելի վայրում արդուկել ինչ-որ բան:

Ծաղիկներն ու բույսերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Նրանք ոչ միայն մեր առօրյան լցնում են գեղեցկությամբ, այլև հրաշալի էներգիա ստանալու աղբյուր են։ Եկեք պարզենք ավելին ծաղիկների զորության մասին: 1. 1600-ական թվականներին Հոլանդիայում կակաչի գլխիկները ոսկուց ավելի թանկ էին: 2. Հնում զանգակածաղկի հյութից սոսինձ էին պատրաստում: 3. Լուսնի ծաղիկներն այնքան յուրօրինակ են․ նրանք ծաղկում են միայն գիշերը և փակվում են օրվա ընթացքում: 4. Լեգենդի համաձայն, Աքիլեսի մայրը նրան hազարատերևուկով լողացրել է, համոզված լինելով, որ այն կպաշտպանի իր մարմինը: Այսօր հազարատերևուկը դեռ հայտնի է որպես բուժիչ ծաղիկ: Այն նույնիսկ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զինվորների բուժելու համար: 5. Նիկոտիան անունով ծաղիկը […]

  Արջի լյարդ կերած մարդը կարող է մահանալ։ Նրա լյարդը պարունակում է չափից շատ վիտամին A, որը մարդու համար շատ մեծ դոզա կլինի։ Մետեորիզմը (որովայնի փքում, ակտիվ գազառաջում) հանգեցնում է արյան ճնշման ժամանակավոր իջեցման, մյուս կողմից էլ շատերն ասում են, որ այն օգտակար է։ Բանտարկության ամենաերկար ժամկետը 384.912 տարի է։ Նման ժամկետ ստացել է 22-ամյա մի փոստատար, որին մեղադրել են խաբեբայության մեջ. նա չի հանձնել 42.768 նամակ։ Ֆրանսիայում գոյություն ունի մի ընկերություն, որի օգնությամբ կարող ես հենց քո առևանգումը կազմակերպել։ Ծառայությունն արժե ընդամենը 1500 եվրո։ Չինաստանում տարեկան մոտ 4 մլն կատու են ուտում։ Այն դելիկատես է համարվում։ ԱՄՆ-ում 2011թ. ամուսնալուծությունների […]

Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։ — Հովհաննես Թումանյան Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Դրանցից շատերը (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի բարբառները) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։ Եկեք միասին բացահայտենք մի քանի բարբառներ ! Կապանի բարբառ ⏬ Լըհանդի – հենց այնպես Հունց ը՞ս – ո՞նց ես Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում […]

  Տորոնազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ մինչեւ 5 մետր բարձրության ծառ։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղ պահպանվել են դրա վայրի մացառուտները։ Սուրճի ծառն առաջին անգամ նկարագրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573 թվականին)։ Արեւմտյան Հայաստանում սուրճի ըմպելիքը տարածում է ստացել դեռեւս 16-րդ դարի սկզբում։ Հետաքրքիր է, որ 1672թ. Ֆրանսիայում բացված առաջին սրճարանի տերը Պասկալ անունով մի հայ է եղել։ այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություն: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտանբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը: Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը’ արդյոք կարելի՞ է, որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ […]

  Մեզանում տարածված կարծիք կա, թե գրքեր քչերն են մեր օրերում կարդում։ Մինչդեռ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրադարաններն ավելի շատ են, քան ՄաքԴոնալդս սննդի կետերը։ Ներկայացնենք գրադարանների և գրքերի մասին մի քանի հետաքրքիր փաստ ևս․ — ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ներկայումս ամենամեծն է, այնտեղ հավաքված է շուրջ 150 մլն օրինակ։ Գրադարանը տարեկան այցելում է 1․7մլն ընթերցող։ — Հին աշխարհից մեզ հասած ամենամեծ գրադարանը պատկանել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ Հնագետները պեղել են 25000 սեպագիր կավե աղյուսներ։ — Աշխարհում գոյություն ունեն 150 գրադարաններ, ուր գրքերի փոխարեն մարդիկ են, որոնք կարդում են իրենց պատմվածքները։ — Նորվեգական կառավարությունը գնում է Նորվեգիայի տարածքում հրատարակված որևէ գրքի […]

Ալիսա Վարդևանյան does not have any friends yet.
Avatar