Avatar
Հակոբ Փափազյան
First Name
Հակոբ
Last Name
Փափազյան

Ներկայումս դեռահասների ու պատանիների շրջանում տարածված են Facebook, Instagram, TikTok, Snapchat կայքերն ու ծրագրերը, Viber, WhatsApp, Telegram և այլ մեսենջերներ։ Հայ օգտվողների շրջանում Facebook֊ն ամենատարածված սոց․ կայքն է, սակայն ավելի քան 10 տարի առաջ մեծամասնություն կազմում էին Odnoklassniki կայքի օգտվողները։  Ձեզ ենք ներկայացնում Odnoklassniki հետ կապված ամենահետաքրքիր ու զվարճալի իրողությունները, որոնք տիրում էին հայ օգտվողների(առավելապես դեռահասների և պատանիների) շրջանում այդ տարիներին։   «Odnoklassniki» օգտանուններ Դեռահասների և պատանիների շրջանում հազվադեպ կարելի էր տեսնել հաշիվներ, որոնք հանդես էին գալիս իրենց իրական անուն/ազգանունով։ Օգտագործվում էին տարբեր տեսակի արտահայտություններ, կամ անվան/ազգանվան ձևավոր տառեր լի տարբեր տեսակի նշաններով։ Ամենատարածված անուններից նշենք մի քանիսը՝ «♂ KAYFARIK […]

WhatsApp-ի թարմացված տարբերակը կունենա մի շարք նոր հնարավորություններ: Այսպիսով, մոտ ապագայում մեսենջերը թույլ կտա միևնույն հաշիվը օգտագործել չորս սարքում միաժամանակ: Այս մասին հայտնում է Wabetainfo պորտալը: Նշվում է, որ Android հավելվածի ինտերֆեյսում կհայտնվի նոր բաժին` «Կապակցված սարքեր»: Մինչև չորս սմարթֆոն կամ համակարգիչ կարող են կապված լինել մեկ պրոֆիլի հետ: Բոլորը հասանելի կլինեն հաշվի մեջ: Բացի այդ, մշակողները բարելավում են որոնման գործառույթը: Ակնկալվում է, որ հաղորդագրության որոնումը կարող է ֆիլտրվել ըստ իր տեսակից. նկարներ, տեսանյութ, հղումներ, gif ֆայլեր, աուդիո, փաստաթղթեր: Երկու գործառույթներն այժմ անհասանելի են, քանի որ դրանք մշակման փուլում են: Թե երբ կհայտնվեն, ամսաթիվը նշված չէ: Հուլիսի սկզբին WhatsApp-ի մշակողները […]

Tesla-ն նախատեսում է «խոշոր ապահովագրական ընկերություն» հիմնադրել ընկերության մեքենաների սեփականատերերի համար: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Իլոն Մասկին: Ձեռնարկատերն այս մասին հայտարարել է ներդրողների հետ հեռախոսային խորհրդակցության ժամանակ: Ընկերությունը կհաշվարկի ապահովագրավճարը ամսական կտրվածքով՝ օգտագործելով տրանսպորտային միջոցի վարման ոճի տվյալները և, դրա հիման վրա, սահմանելով վարորդի դժբախտ պատահարի ենթարկվելու ռիսկը: Որքան վտանգավոր է մեքենավարումը, այնքան ավելի թանկ կարժենա ապահովագրությունը: Այլ մանրամասներ չեն բացահայտվել: Tesla-ն սկսել է ավոսիրահարներին առաջարկել սեփական Tesla Insurance ապահովագրությունը անցյալ տարվա օգոստոսին: Ընկերությունըը նախագիծը մեկնարկել է Կալիֆոռնիայում, նախատեսելով այնուհետև այն տարածել ԱՄՆ այլ նահանգներում: Tesla-ի սեփականատերերին խոստացել են 20-30% զեղչեր, սակայն ընկերության հաճախորդներից ոմանք […]

Netflix-ը հայտնի է նրանով, որ խոշոր գումարներ է ծախսում այնպիսի ֆիլմերի վրա, որոնց ավանդական կինոստուդիաները զգուշությամբ են վերաբերվում: Business Insider֊ը կազմել է հոսքային ծառայության վեց ամենաթանկ կինոնկարների վարկանիշային աղյուսակը: 6. «Պայծառություն» (2017) Բյուջե՝ 90 միլիոն դոլար (Աղբյուր՝ IMDb Pro) «Պայծառությունը» Netflix-ի առաջին օրիգինալ ֆիլմերից մեկն էր, բայց ընկերությունը այնքան վստահ էր նախագծի վրա, որ նրա ստեղծման համար հատկացրեց 90 միլիոն դոլար: Գլխավոր դերում հանդես եկող Ուիլ Սմիթի դերակատարմամբ մարտաֆանտաստիկ կինոնկարը դուրս եկավ նախքան ընկերությունը սկսեց հանրայնացնել հանդիսատեսի քանակը: Ֆիլմի ռեյթինգը Rotten Tomatoes-ում կազմեց ընդամենը 28% -ը, բայց Netflix CCO Թեդ Սարանդոսը նախագիծը որակեց հաջողված և ասաց, որ քննադատները «չեն հասկանում […]

Կորոնավիրուսային իմունիտետի վերաբերյալ նոր հետազոտությունը բուռն քննարկում է առաջացրել լրատվամիջոցներում: Գիտնականները հաղորդել են, որ հակամարմինները, որոնք հայտնվում են վարակված մարդու արյան մեջ, անհետանում են մի քանի ամիս անց: The Atlantic֊ի լրագրող Դերեկ Թոմփսոնը փորձել է պարզել, թե ինչ կարող է նշանակել այս տեղեկատվությունը մարդկության համար: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները մարտից մինչև հունիս պարբերաբար թեստավորել են 90-ից ավելի հաստատված COVID-19֊ով հիվանդների: Վարակվելուց մի քանի շաբաթ անց նրանց արյան մեջ հայտնվել են հակամարմիններ, որոնք օգնել են պայքարել վիրուսի դեմ, բայց երկու ամիս անց դրանք գրեթե անհետացել են: Այս մասին տեղեկատվությունը արագորեն հայտնվեց մամուլում: Յուրաքանչյուր նոր վերնագրի հետ իրավիճակը ավելի ու ավելի դրամատիկ […]

Նայիր քայլել գիտեմ, չեմ կաղում մայրիկ Ջրից չոր դուրս գալ, մենակ չլինել Ձեռքերիցդ հեռանալ, մարդկանց անցողիկ Մոռանալ գիտեմ, բարին ընկալել Պակասելով ավելը տալ, մատուցվել մեկին Ընդառաջ գնալ, սխալներս քաղել Գիտեմ զգացմունքերս թողնել ղեկին։ Ծածկել վերքեր թեկուզ և աղով Զանգ չստանալու ահագին վախով Կորցնելու տագնապահար ցավով Գրկիդ շոյանքն պետքին ցիտելով Պահպանվել գիտեմ առանց քեզ մայրիկ։ Սովորել եմ թե կյանքն է ստիպել Դաժաններին գթալն, անզենին վրիպել Արտասուք չտալ կորստյանը յուր Համառությանը այցելել եմ հյուր։ Միայն սակավ է ձայնդ սիրելի Պակասել է խոսքդ գովելի Ցավում է սերդ որդուդ կրծքի մեջ Վառվում է ճակատս առանց համբույրի Դառնալով աշխարհը այդպիսով թերի։ Ծնկում եմ վեհությանդ, որ […]

Կալիֆոռնիայում գործող Edge Innovations տեխնոլոգիական ընկերության երկու դիզայներ ստեղծել են իր տեսակով առաջին անիմատիկ դելֆինը՝ նպատակ ունենալով փոխարինել ծովային զվարճությունների ինդուստրիայի բոլոր անազատության մեջ գտնվող կենդանիներին: Նրանց գյուտը հարմար է «ակվարիումներում, ծովային պարկերում, թեմատիկ պարկերում, շատրվանային շոուներում, զբոսանավերում, առողջարանային հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, թանգարաններում և այլնի» օգտագործման համար: Ռոբոտ֊դելֆիններին գործնականորեն անհնար է տարբերել իրական դելֆիններից։ Նրան կտեղավորեն չինական օվկիանարիումում։ Ռոբոտը կշռում է 270 կգ, ճշգրտորեն կրկնօրինակում է իրական դելֆինի շարժումները, ունի կմախքի և մկանների ռեալիստական կառուցվածք: Այն կարող է աշխատել մինչև 10 ժամ անընդմեջ, կախված ակտիվությունից: Արհեստական դելֆինը ղեկավարվում է մոտակայքում գտնվող օպերատորի կողմից: Լրիվ ինքնավարության համար ռոբոտին անհրաժեշտ են միայն […]

Ամեն տարի հուլիսի 23-ը նշվում է որպես Կետերի և դելֆինների համաշխարհային օր(World Whale and Dolphin Day)։ Այս տոնը հաստատվել է 1986 թվականին, երբ ուժի մեջ է մտել կետորսության արգելքը՝ ներկայացված Կետորսության միջազգային հանձնաժողովի (անգլ․ International Whaling Commission — IWC) կողմից 1982 թվականի հուլիսի 23-ին, 200 տարի կետերի անխնա ոչնչացումից հետո: Արգելքը դեռ գործում է, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում արգելվում է կետերի որսը, ինչպես նաև կետի մսի առևտուրը: Այնուամենայնիվ, կետորսությունը միակ վտանգը չէ այս կենդանիների համար: Կետերի, դելֆինների և այլ ծովային կաթնասունների անհետացման ևս մեկ հիմնական գործոն է նրանց որսը դելֆինարիումների, օվկիանարիումների և կրկեսների համար: Այդ պատճառով, այսօր համարվում […]

Պարանոցիդ այդ համբույրը շոյեց շուրթերս հավետ Ու վարսերիդ անուշ բույրը օծանելիքս դարձավ ևեթ Մաշկիս ահա զգում եմ դողերիդ ալիքները դանդաղ Երեկոն կրքով պարույր դաջվեցին մտքերիս ագահ։ Մոտենում է շունչս կրծքիդ ու կտրում աշխարհից Մարմնիդ գծագիրը անգամ կայսրին կիջեցներ գահից Պարտադրում ես մնալ գիշեր ու ծարավել քեզանով Ափիդ նստած երազում եմ իմ անխնա սիրո ծով։ Այտերը քո շիկնել են տես ձեռքերիս ազատությունից Իրանիդ մատնահետքս կզգամ փակ տարածությունից Սիրիր, տրվիր ինձ լիովին մերկացնենք մենք մեկմեկու Չէ որ բաբախող սիրտս դարձավ այսօր քեզ համար երկու։   Աղբյուր՝ facebook.com

Դժվար է պատկերացնել, թե ինչպես Apollo 11-ը կարողացավ հասնել Lուսին, քանզի դրա ղեկավարման համակարգը աշխատում էր ավելի քիչ հիշողության ծավալով համակարգչի վրա, քան ժամանակակից ամենաէժան համակարգիչը: Բանն այն է, որ դրա հաշվողական հզորությունը չի վատնվել գեղեցիկ ինտերֆեյսի կամ բազմախնդրության վրա, մինչդեռ մեր համակարգիչները կարող են դանդաղ աշխատել` ոչ պետքական ծրագրերի կամ ՕՀ-ի հնացած տարբերակի պատճառով: Ահա Windows 10-ը արագացնելու յոթ եղանակ: Նվազեցրեք ավտոմատ թողարկվող ծրագրերի քանակը Եթե համակարգիչը երկար է բեռնվում, հավանականությունը մեծ է, որ ունեք շատ ծրագրեր, որոնք դանդաղեցնում են գործարկման ընթացքը: Նույնիսկ Windows-ի ամբողջությամբ բեռնումից հետո, նրանք կաշխատեն ֆոնային ռեժիմում՝ ազդելով համակարգչի արագագործության վրա: Ահա, թե ինչպես կարելի […]

Հակոբ Փափազյան does not have any friends yet.
Avatar