Avatar
Լուսինե Նազլուխանյան
First Name
Լուսինե
Last Name
Նազլուխանյան

Ի՞նչ էր արել մեր սերունդն աշխարհին, որ արժանացավ նման անտարբերության: Յուրաքանչյուրի լռությունը մեր արհավիրքի դեմ գնալով խորանում ու բազմաթիվ կյանքեր է խլում` տանելով մեզնից մեր եղբայրների, մեր հայրերի, ամուսինների, ի վերջո մեր Հերոսների կյանքը: Սերունդ, որը մեկ-երկու տարի առաջ այս օրերին դպրոց էր գնում դժգոհելով առավոտյան շուտ արթնանալուց, չէիր պատկերացնում, որ այսօր` օրը 24 ժամ բաց աչքով, վախը սրտում, բայց հայրենասիրական մեծ ոգով կանգնած են լինելու սահմանին, բաց ճակատով պատերզմի, կյանքի ու մահվան դիմաց` հսկելով մեր խաղաղ քունը: Չեմ հավատում, որ երեկվա այն տղերքը ում հետ կիսել եմ դպրոցի ճանապարհը, գրպանի կոնֆետը, դպրոցական սեղանն ու ապրել ենք միասին ամենասիրուն հիշողությունները` […]

Խաղաղություն կյանքի գնովը այսօր մեր աչքի առաջ է: Մեռնում ենք ամեն Հերոսի հետ, ժպտում` ամեն Զինվորի հետ թշնամուն հարված հասցնելիս, հուզվում` ամեն մոր ու քրոջ հետ հերոսի մի վարկյանանոց, բայց մեծ բովանդակություն ու իմաստ հաղոդող զանգից, հպարտանում` ամեն անգամ Ձեր հաջողությամբ, ցավում` Ձեր կորստով ու անմահացնում Ձեր անունը մեր սրտերում: Սպասում,կորուստ ու պատերազմ, որը մեզնից ոչ մեկի երազանքը չէր, բայց իրականություն, որը կերտում է մեր ուղին` Հաղթական ուղին: Հերոս են մեզնից յուրաքանչյուրն ու հերոսանում ենք ամեն անգամ հերոս որդու ձայնն ու ուժը ստանալիս, հերոսանում ենք Ձեր մի բառից, ձեր հաղթական քայլից ու Ձեզանով: Դուք իրավունք չունեք պակասելու: Թող աստված լույսերի […]

Մեր հայրենիքը մեծ է ու հզոր, Հոգով միշտ մաքուր ու անպարտելի, Հզորանում է օր օրի ծաղկում, Սիրով ջերմությամբ նոր կյանքով լցվում, Մեր Հայաստանն ենք միշտ մենք գովերգում։ Իմ հայրենիքը Հայաստանն է։Այն շատ հզոր է, ազատ ու անկախ։Հայսատանի մայրաքաղաքը՝ Երևանն է, որն անվանում են վարդագույն քաղաք։Հայաստանի դրոշի գույներն են՝ կարմիր,կապույտ, ծիրանագույն։ Հայաստանն ունի բազմադարյան պատմություն,անցել է բազում դժվարություններով, սակայն միշտ կանգուն է։ Հայաստանը քարքարոտ է, ունի գեղեցիկ, տեսարժան վայրեր, որոնցից են՝ 《Նորավանքը》, 《Գառնու տաճարը》,《 Տաթևի վանքը》։ Հայաստանի սահմաններում թուրքեր կան, ովքեր փորձում են խանգարել մեր անդորրը ,բայց մենք հանգիստ ենք քանի որ այնտեղ են մեր քաջարի զինվորները,որոնցից մեկն էլ հայրս է։Նրանք […]

  Մայրս խիստ է, բայց շատ բարի, Շատ հոգատար իմ հանդեպ, Պարտական եմ միշտ նրան, Մեծ է սերս մայրական։ Երբ հոգնում եմ ինձ օգնում է, Երբ տխրում եմ՝ ուրախացնում է, Եթե մայրս մի օր տխրի , Ամբողջ օրս շատ վատ կանցնի։ Ես սիրում եմ իմ մայրիկին։

Իմ հարևանները Հետաքրքիր չէր լինի կյանքը, եթե մարդիկ հարևաններ չունենային։Ես նույնպես հարևաններ ունեմ։ Իմ ամենամոտ հարևաններն են՝ Սերգեյը և Էմիլը իրենց ընտանիքներով։Նրանք երկուսն էլ սրտացավ և հոգատար են։Երբ իմ ընտանիքից ինչ որ մեկը իրեն վատ է զգում նրանք արագ օգնության են հասնում։Մենք հաճախ ենք հավաքվում հարևաններով և զրուցում դեսից դենից։ Մենք ուրախանում ենք մեկս մյուսի հաջողությամբ։ Խոսքս ուզում եմ ավարտել Վարդան Այգեկցու առակից մեջբերված խոսքով. 《Հարևանիդ ցանկացիր մեկ կով, Աստված քեզ կտա երկու կով》։

Դու փորձիր հիմա պահել քո սրտում միայն մի մարդու: Դու փորձիր սիրել նրա ԵՍը, որ չի դարնալու Դու, ու հենց քեզ համար: Քո ԵՍը պահած դիր նրա ԵՍի կողքին ու հավատա, Որ այս կյանքում քեզնից բացի հավատ ու սեր կա: Դու կհասկանաս, որ կյանքում քեզնից ուրիշ, առանձին աշխարհներ էլ կան ու այդ աշխարհից դուրս գալով ընտրիր ուրիշ ճանապարհ: Դու կհասկանաս, որ սիրո դիմաց ոչ միշտ պետք է դու սեր տաս ուրիշին, Ու կհասկանաս, որ մեկն է միայն կանգնած քո կողքին, քո ճանապարհին: Դու ինքդ գիտես, որ ամեն անգամ չի լինում նույնը, Ու կյանքից հիմա դու պահանջելով ու սպասելով մի փնտրիր […]

Լուսինե Նազլուխանյան does not have any friends yet.
Avatar