Avatar
Արտյոմ Օհանյան
First Name
Արտյոմ
Last Name
Օհանյան

Մարդուն ուժեղ է դարձնում պայքարը… Մարդուն ուժեղ է դարձնում կյանքի դժվարությունները։ Թուլացնում է կեղծավորոթյունը ու Հիասթափեցնում կյանքից, իսկ երբ կանգնում ես բարձունքում ու նայում շուրջդ հասկանում ես, որ դու դեռ պետք է պայքարես։ Մտքերի անհուն ծովում… Մտքերի անհուն ծովում խորտակվեց սիրո նավակը։ Նավակ, որտեղ կար բազմաթիվ հուշեր։ Իսկ երբ նավակը հասավ հատակին՝ ալիքները հանդարտվեցին ու ջերմ քամին ցրեց ամպամած հուշերը։ Դժոխքը մոտակայքում է… Դժոխքը մոտակայքում է։ Մեր իսկ կողքին։ Շատերի աչքից հեռու ու գաղտնի։ Բայց գիտակցելով նրա գոյությունը մենք պետք է հավատանք որ ապրում ենք չար ու անարդար կյանքում։ Ու փորձենք լինել բարի ու արդար։ Որով մեր կյանքի մութ անկյունը […]

Պատմագիրները վկայում են, որ դեռևս 200 տարի առաջ մարդկությանը հայտնի է եղել հաշվառման և վերահսկողության գործառույթները։ Հաշվառման անցկացումը կապված է ունեցվածքի պահպանման հետ։ Կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ սրվեցին հակասությունները ադմինիստրատորների և այլ կառավարիչների միջև և հենց այդ ժամանակ կարիք զգացվեց աուդիտի։ Աուդիտը որպես օրինակելի գործառույթ ձևավորվել է Անգլիայում։ Աուդիտն ամբողջապես ձևավորվես 20 -րդ դարում։ Այն անցել է զարգացման հիմնական երեք էտապ․ Աուդիտը որպես զենք խարդախության և խաբեության դեմ, Որպես հսկողության օբյեկտ, Համակարգող և կողմնորոշող շառայություն։ Աուդիտը ձեռնարկատիրական գործունեություն է, որն իրականացնում են լիցենզիա ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները։ Այն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվության և հաշվարկավճարային թղթերի անկախ ստուգման նպատակով […]

Կանոնադրական կապիտալը կազմակերպության կանոնադրությամբ որոշված հիմնադիրների կողմից ներդրվող միջոցների գումարն է։ Կաոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով։ Կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր ձևերով, կապված կազմակերպության իրավակազմակերպչական ձևից։ Այսպես, բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում և այլ ընկերություններում մասնակիցների կողմից տրամադրվող բաժնեմասերի, փայերի հաշվին։ Կանոնադրական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվություն։ Ընհանրացման համար նախատեսված է 311 «Կանոնադրական կապիտալ» պասիվային հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում է կազմակերպության կանոնադրական կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում նվազեցումները։ Հաշվի մնացորդը ներկայացնում է կանոնադրական կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբդ։ Հաշվին կից բացվում […]

Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվների մնացորդային բաժինն է բոլոր պարտավորությունները հանելուց հետո։ Այն անվանվում են նաև «Զուտ ակտիվներ»։ Սեփական կապիտալը ներառում է կազմակերպության սեփականատերերի կողմից ներդրումները, գումարած այդ ներդրումներին, նաև ավելացումը, որոնք առաջանում են շահութաբեր գործունեության արդյունքում և պահվոււմ են կազմակերպության գործունեություններում օգտագործելու նպատակով, առանց սեփականատերերի ներդրումների նվազման, որի արդյունքն է ոչ շահութաբեր գործունեությունների և սեփականատերերին բաշխումների։ Սեփական կապիտալի  առկայության և շարժի վերաբերյալ տեղակտվության ընդհանրացման համար հաշվային պլանում նախատեսված է դաս իննը, այն է «Սեփական կապիտալում» ներառված հաշիվները։ Ս=Ա-Պ Ա=Ս+Պ «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» խմբի հաշիվները նախատեսված են կազմակերպության կանոնադրական կապիտալի և էմիսիոն եկամուտի արտացոլման նպատակով։  Էմիսիոն եկամուտը բաժնետոմսերի և […]

Գործառնական ծախսեր են համարվում իրացված արտադրանքի, ապրանքի արժեքները, իրացման ծախսերը և այլ գործառնական ծախսերը։ Իրացված արտադրանքի և ապրանքի ինքնարժեքը ձևավորվում է արտադրության պրոցեսում։ Այդ ծախսերը հավաքագրվում են 711 հաշվում, հաշիվն ակտիվային է, ունի երկրորդ կարգի հաշիվներ։ Իրացման(վաճառքի) ծախսեր են համարվում արտադրանքի, ապրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման(վաճառքի) կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը։ Հաշվառումը կատարվում է 712 հաշվում, հաշիվն ակտիվային է։ Վարչական ծախսեր են համարվում կազմակերպության վարչական , կառավարման գործառույթների իրականացման հետ կապված ծախսերը։ Հաշվառվում է 713 հաշվում։ Գործառնական այլ ծախսերը առաջանում են նյութերի վաճառքից, տույժերից, տուգանքներից և այլ դեպքերից։ Հաշվառվում է 714 հաշվում, հաշիվն ակտիվային է։

Գործառնական այլ եկամուտները ձևավորվում ենարտադրական պաշարների ավելացումից, պաշարների արժեքի ավելացումից, դեբիտորական պարտքերի հակադարձումից, տույժերից, տուգանքներից, նյութական արժեքի փոփոխությունից և այլն։ Գործառնական հաշվետվությունը իրականացվում է 614 հաշվում, հաշվի դեբետում արտացոլվում է եկամուտների գումարների ստացումը, իսկ կրեդիտում այդ գումարի դուրս գրումը, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։

Հասույթի և նրա ճանաչման չափանիշները ներկայացված են ստանդարտ 18 -ում։ Հասույթը հաշվարկման ժամանակաշրջանի կազմակերպությունում սովորական գործունեության արդյունքում առաջացող տնտեսական օգուտներն են, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի աճին, մասնակիցների կողմից ներդրումների կատարման։ Հասույթը ճանաչվում է, երբ հավանական է, որ տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպությունը և այդ օգուտները հնարավոր է չափել։ Ապրանքի արտադրանքի հասույթը հաշվառվում է 611 հաշվում, հաշիվը պասիվային է, դեբետում արտացոլվում է նվազեցումները, իսկ կրեդիտում ավելացումները, հաշվի մնացորդը կրեդիտային է, և ցույց է տալիս հաշվարկված հասույթը հաշվետու ամսաթվի դրությամբ, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։

Եկամուտների հաշվառումը կարևոր է կազմակերպության ֆինանսական արդյունքի և հարկային պարտավորության հաշվառման համար։ Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների աճն է ակտիվների ներհոսքի կամ ավելացման, ինչպես նաև պարտավորությունների նվազման տեսքով, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի։ Հաշվառվում են դաս 6-ում, ունի հետևյալ բաժինները․ Գործառնական գործունեությունից եկամուտներ, Ոչ գործառնական գործունեությունից եկմուտներ, Արտասովոր եկամուտներ, Նախորդ տարիների եկամուտներ։ Ծախսեր Ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի, նվազման, պարտավորույթունների առաջացման կամ աճի ձևով, որը հանգեցնում է սեփական կապիտալի նվազման, բացառությամբ․ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի։ […]

Կազմակերպությունները բյուջե են վճարում մի շարք հարկեր, որոնք սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997 թ. ապրիլի 14-ին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում բազմիցս անգամ փոփոխվել և լրացվել է: Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից’ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Բյուջեի հանդեպ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվառման համար նախատեսված է 524 հաշիվը, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ, այս հաշիվներում գրանցվում է միայն ընկերության պարտքը բյուջեի նկատմամբ։ Իսկ 225 հաշվում հաշվառվում է դեբիտորական […]

Կազմակերպությունները կարող են իրենց դրամական միջոցները պահել բանկային այն հաշիվներում, որոնք օգտագործում են նպատակային նշանակման համար։ Այդ դրամական միջոցների հաշվառումը կատարվում է 254 հաշվում, որը նախատեսված է Հայաստանյան և արտերկրյա բանկերում կազմակերպությունների ակրեդիտներում, չեքային գրքույկներում, ազգային արժույթով և արտարժույթով, դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկությունների համար։ Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է մուտքագրումները, իսկ կրեդիտում ելքագրումները, հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ։ Հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։ Ակրեդիտը բանկի կողմից տրվող դրամական պարտավորություն է, որը պետք է վճարի մատակարարին՝ ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Ակրեդիտիվ բացելու համար բանկին ներկայացվում է դիմում, […]

Արտյոմ Օհանյան does not have any friends yet.
Avatar