Avatar
Մարինե Աբգարյան
First Name
Մարինե
Last Name
Աբգարյան

Մայիսի 5-ին, Արմավիր մարզի Նորավան համայնքի դպրոցում տեղի ունեցավ «Կյանքս՝ կյանքիդ գնով» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած մեր հայորդիներին:Ծնողներին հանձնվեց մեդալներ «Մշակութային Հայաստան» նախաձեռնության կողմից։ Միջոցառման ավարտին կատարվեց խորհրդանշական ծառատունկ։   Հաղթանակի հավատը սրտերում անմահացած մեր լույս հերոսնե՛ր Ձեր մասին հուշերը ամեն բացվող օրվա հետ, ուղեկցելու են մեզ ողջ կյանքի ընթացքում, դառնալով անսահման սիրո ու նվիրվածության խոսուն վկան առ հայրենիք։

Գարո՜ւն, փոխարկիր Դարավոր ապրած Թախիծը հայի Ճերմակ ծաղկումիդ վարարումներով, Կյանքը զարդարող անսպառ բարության քաղցր նեկտարով։ Ողողի՛ր հոգին բյուր երջանկության նրբերանգներով։ Գարո՜ւն, լուսացի՛ր Երկինքը սիրող ջինջ կապույտների խաղաղ ընթացքով, Մաքրաբույր օրվա վերածնունդով, Որ էլ աշխարհում Սպանդ չլինի. Գարունված օրդ՝ երբեք չցրտի։ Գարո՜ւն, խոստացիր, Որ քո ափերի հավերժող լույսը Երբեք չի մարի։ Գարո՜ւն, խոստացիր…  

«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր, Երկի՞ր, տիեզե՞րք, ամենն ուզեցի՞ր, Ի՞նչ էիր կարծում, ո՞վ կմոտենար, Երբ օրորոցում «մամա» կանչեցիր։ Մանուկը մոր մեջ Աստծուն է տեսնում, Մայրական սերն է Աստծուն հիշեցնում, Թույլ ցավից անգամ երեխան լացի, Կյանք չի տա ոչ մեկ իր մորից բացի։ Մեր Աստված Սեր է, վստահ եմ ասում, Այդ սերն էլ Աստվա՛ծ դրեց մոր ներսում, Միակ պաշտպանը թույլ մանկան համար, Այդ ամենազորը` կոչվում է նա «ՄԱՅՐ»։ Անցնում են օրեր, տարիներ բազում, Սկսում ես խոսել, քայլում ես, վազում, Ինչքան մեծանաս, բայց մեկ է էլի Աշխարհը քոնն է, երբ մայր ես ասում։ Մեր կյանքում հաճախ նեղում ենք նրան, Շատերին գիտեմ` գոռում […]

1 Ես հագնում եմ լռության մետաքսը: Օրերը գլորվում են՝ տենդի մեջ դատարկության, մենության քարանձավներում հյուծվում է արևը: Անքնության բուն թառել է կոպերիս: Խտանում է ցուրտը: Ես մի օր սիրել եմ… 2 Ես գիտեմ՝ սիրում ես Նրան… Իմ աչքերում ցամաքել է թախիծների օվկիանոսը: Մատներիս ծայրերին դողում է լռության հասկը, քամին տարուբերում է իմ հին տնակի ճռռացող դուռը: Ձայները, որ պարուրել են, հանդերի ծիծաղը, որ էլ չկա՝ ամեն բան յոթ սար այն կողմ է: Ժայռացած հավատներով պարզաջրում եմ լուսաբացի կաթնահոտ մարմինը՝ պարփակված հայացքով գրկելով արևի ոսկեծիր տաքը. խխունջները բարձրանում են համբերանքի հովիտ, խխունջները արտասվում են իրենց մեջքին դատարկված տունը… 3 Արևն արձակում […]

  Սեր իմ,
որ գրկումս ես, թող նուրբ լինի քո հպումը, թող իջնի քո խաղաղությունը ինչպես սրտիս, այնպես էլ հույզերիս վրա ։
Համբույրը քո կիսաչոր տուր ինձ այսօր։ Եվ մի տար ինձ ի կործանում, այլ փրկիր ինձ չար մտքերից, քանզի քոնն են աղքատությունս և զորությունս, և շունչս, Այս պահից մինչև հավիտենություն, Ամեն օր…

Տխրություն անսփոփելի՜ Կարո՜տ անչափելի, Անձրևում է հոգին Մրսում ենք էլի… Առանց Ձեզ տղե՛րք, Անգույն են օրերը։ Կորել է մեր կյանքի Լուսավոր ժամերը։ Հիմա պիտի ապրենք, Որ Ձեր սխրանքը աշխարհին պատմենք, Երկիրը Հայոց Նորի՛ց շենացնենք։ Միայն ուզում եմ Արժանի լինենք Ձեր կողքին իրապես՝ Ապրենք արարենք։

Տողերն ապրեցնող՝ հավերժին ձուլված, Սիրո արարման տենչերով ծնված՝ Որպես հարազատ կանչը մեր սրտի, Հնչում է շուրթերից ամեն մի հայի։ Աչքերում անհուն բարություն պահած Սիրում էր անկեղծը նա ինքնամոռաց, Որ զարդարում է մարդկային հոգին Դառնում շարժիչ ուժ լուսե օրերին։

Ձեր տարելիցն է ձեր ավեր Տան մեջ… Ինչպե՞ս բարբառեմ՜ ՆՆՋԵՑԵՔ ԽԱՂԱՂ, Երբ սգակոկորդ փղձկալով անվերջ Եղերերգում են դեռ գյուղ ու քաղաք: Ո՞նց արտաբերեն շրթունքներս գոց՜ ԹՈՂ ԹԵԹԵՎ ԼԻՆԻ ՀՈՂԸ ՁԵԶ ՎՐԱ, Որ ձեր հայրենի հողը դիակոծ Չցնցվի հանկարծ ու չըերերա… (Վա՜յ քեզ, Դեկտեմբեր՜ անողորմ երազ, Որ տեսիլվեցիր յոթնալույսի հետ. Վա՜յ քեզ, Զոհարար Աստծո պատերազմ, Նահատակներին ՈՂՈՐՄԻ տուր գեթ): Յոթ է ու քառսունք մեր ամեն օրը, Եվ սևափաթիլ ձյուն է մեր սրտում… Ա՜խ, դեռ չգիտեմ՜ մե՞նք ենք սգվորը, Թե՞ մեզնից անլուր դուք եք մեզ սգում: Օ՜, Մանուկ ու Մայր, Հա՜յր, Եղբա՜յր ու Քո՜ւյր, Օ՜, Շնչակիցներ արգանդաբնակ, Թող համահավաք ձեր ՀՈՒՇԸ մաքուր, […]

Երկի՛ր իմ, ավա~ղ, մնացիր մենակ` Անմարդ մնացիր այս ամբոխի մեջ, Խոսքով սիրեցին, հոգով ուրացան` Դու որբ մնացիր այս բազմության մեջ: Երկի՛ր իմ, քեզնից ոչինչ չմնաց, Բայց դեռ սնում ես բազմությանը մեղկ, Նրանք անկուշտ են` հացդ ուրացան, Օտար մնացիր որդիներիդ մեջ: Երկի՛ր իմ, վշտի անա՛փ բնօրրան, Քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեգ, Ատելությունը ցանեց ու անցավ, Ատելությունը անցավ հացի տեղ: Երկի՛ր իմ, սիրո կարո՛տ ուրվական, Դու դեռ շրջում ես հոգիների մեջ, Մեռել ես սիրո կարոտից հիմա, ԲԱՅՑ ՊԻՏԻ ՍԻՐՈՒՑ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՍ:

Անքնությունս զինվորական համազգեստի Խակի գույնն ունի, Անքնությունս խրամատների մռայլությունն Ու ծխախոտի ծխի հոտն ունի, Անքնությունս իր մեն լռության մեջ Շա՜տ ձայներ ունի` Հուժկու պայթյունի Ու հևոցների, Կրակոցների, Բղավոցների, Հառաչանքների Ու աղոթքների… Անքնությունս իր մեջ քեզ ունի, Անքնությունս քո անունն ունի, Մեր անմա’հ զինվոր, Հայոց քա’ջ սպա, Զինվորագրված խիզա’խ կամավոր:

Մարինե Աբգարյան does not have any friends yet.
Avatar