Avatar
Ալիսա Սիրադեղյան
First Name
Ալիսա
Last Name
Սիրադեղյան

Հավանաբար մեզանից շատերը լսել են Զազ անվամբ երգչուհու մասին, կամ գոնե նրա կատարմամբ <<Je veux>> երգը: Իրականում Զազ-ը նրա կեղծանունն է, նրա իրական անունը Իզաբել Ժեֆռուա է: Իզաբել Ժեֆռուան ծնվել է Ֆրանսիայի Տուր անվամբ քաղաքում: 1985 թվականին նա, իր եղբոր հետ ընդունվեց տեղի կոնսերվատորիան և այնտեղ հաճախեց 11 տարի: 2006 թվականին նա տեղափոխվեց Փարիզ: 2010 թվականի մայիսին նա թողարկում է իր դեբյուտային ալբոմը: Արդեն նոյեմբերին իր ալբոմը դառնում է կրկնակի պլատինե, իսկ Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանանում է  «Բացահայտում երգ» մրցանակին: Հետաքրքիր փաստեր Զազը ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին: Այժմ նա 40 տարեկան է: Նա հայտնի է դարձել իր […]

Քամիլա Քաբեյոն երիտասարդ կուբա-ամերիկյան երգչուհի է: Նրա համար մեծ նշանակություն է ունեցել «The X Factor» շոուին մասնակցելը, որի շնորհիվ նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Շոուի ընթացքում նա միացել է  «Fifth Harmony»  խմբին: Խումբը բավականին մեծ հաջողություններ է գրանցում: Այնուամենայնիվ, Քամիլան 2016 թվականին հայտնում է խմբից հեռանալու մասին: Իսկ դրանից հետո արդեն հանդես է գալիս, որպես մենակատար: Քամիլա Քաբեյոն ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում: 2017 թվականի մայիսին նա հայտարարում է իր առաջին ստուդիական ալբոմի ապագա թողարկման մասին: Այն անվանվում է Camila և թողարկվում է 2018 թվականի հունվարի 12-ին: 2019 թվականի դեկտեմբերի 6-ին նա թողարկում է իր […]

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Նյու Յորքում կայացավ 2020 թվականի MTV Video Music Awards  մրցանակաբաշխությունը: Համավարակով պայմանավորված այն տեղի է ունեցել Նյու Յորքի տարբեր մասերից՝ առանց հանդիսատեսի: Անվանակարգերում ամենաշատը նոմինացվել էին Լեդի Գագան և Արիանա Գրանդեն՝ յուրաքանչյուրը ինը անվանակարգում: Մրցանակաբաշխության էպիկենտրոնում էին Լեդի Գագան, Արիանա Գրանդեն և BTS խումբը: Նրանք իրենց հետ տուն տարան չորս տիեզերագնացների արձանիկներ: Համավարակի արդյունքում կային նաև նոր անվանակարգեր: Նոր անվանակարգերն էին՝ <<Լավագույն երաժշտական տեսահոլովակ տանից>> և <<Լավագույն կարանտինյան կատարում>>: <<Լավագույն երաժշտական տեսահոլովակ տանից>> անվանակարգում հաղթել են Արիանա Գրանդեն և Ջասթին Բիբերը՝ <<Stuck with U>> երգով: <<Լավագույն կարանտինյան կատարում>> անվանակարգում հաղթել է CNCO խումբը <<Unplugged at Home>> երգով: […]

Սիան աշխարհին հայտնի դարձավ իր հրաշալի վոկալային տվյալներով: Նա նախընտրեց իր արտաքին տեսքը գաղտնի պահել: Այս պարագայում կարելի է ասել, որ Սիայի հայտնի դառնալու գործում նրա արտաքինը որևէ նշանակություն չի ունեցել: Կամ, միգուցե, հենց հանրությանը փոքր-ինչ առեղծվածային թվալն է նրան էլ ավելի մեծ ճանաչում բերել: Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլերը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայում: Նա իր կարիերան սկսել դեռևս 1990-ականների կեսերին՝ Crips կոչվող խմբում: Այնուամենայնիվ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում, երբ 2011 թվականին ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի հետ ձայնագրում է «Titanium» երգը: Սակայն ամեն-ինչ դեռ առջևում էր: 2013 թվականի մայիսի 6-ին Սիան իր յութուբյան ալիքում տեսահոլովակի հետ […]

Ադելը համաշխարհային աստղ է, ով ունի յուրօրինակ ձայնային տեմբր: Կարելի է ասել, որ նրա երգերը չեն հնանում: Նա հայտնի է դարձել դեռևս 2008 թվականին, երբ թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ <<19>>,  որը մատնանշում է Ադելի տարիքը, երբ նա սկսեց ալբոմի ձայնագրությունը: Ադել Լորի Բլու Էդկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում: Ադելի առաջին ալբոմը <<19>>-ն է, որը թողարկվել է 2008 թվականի հունվարի 28-ին: Այս ալբոմը ստացավ բավականին դրական մեկնաբանություններ երաժշտական քննադատների կողմից: Նրա երկրորդ ալբոմը՝ <<21>>, էլ ավելի մեծ հռչակ է բերում երգչուհուն: Այն թողարկվում 2011 թվականի հունվարի 24-ին: Այս ալբոմը Մեծ Բրիտանիայի 21-րդ դարի թողարկումների մեջ ամենաշատ վաճառված ալբոմն […]

Բիլլի Այլիշը բավականին վաղ հասակում մեծ ճանաչում ձեռք բերած աստղ է, ով աչքի է ընկնում իր առանձնահատուկ ոճով և վարքով: Ի տարբերություն այլ հայտնի կանանց կամ աղջիկների նա չի սիրում հագնել ընդգծող հագուստ, կամ առհասարակ զգեստներ: Սովորաբար նա հագնում է իրենից բավականաչափ լայն հագուստ, որպեսզի իր կառուցվածքը չդառնա հանրության քննարկման առարկան: Բիլլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ’Քոնելը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին: Բիլլին հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ 2016 թվականին իր <<Ocean Eyes>> երգը հրապարակեց SoundCloud-ում: Ապա, 2017 թվականին նա թողարկում է իր առաջին մինի ալբոմը՝ Don’t Smile At Me, որը Billboard 200-ում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Բիլլին ունի […]

Արիանա Գրանդեն աշխարհի ամենատաղանդավոր և հաջողակ աստղերից մեկն է: Չնայած երիտասարդ լինելուն, նա հաղթել է մեկ Գրեմմի՝ <<Լավագույն փոփ վոկալային ալբոմ>> անվանակարգում, նոմինացվել է Գրեմմի-ի տասնմեկ անվանակարգում, ինստագրամում ամենաշատ հետևորդ ունեցող օգտատերերի շարքում երրորդն է՝ 198 միլիոն հետևորդով: Արիանա Գրանդե Բուտերան ծնվել է 1993թ-ի  հունիսի 26-ին Ֆլորիդայի Բոկա Ռաթոն քաղաքում: Սկզբում հայտնիություն է ձեռք բերել, որպես դերասանուհի՝ նկարահանվելով <<Victorious >> և <<Sam & Cat >> հեռուստասերիալներում, էպիզոդային դեր է ունեցել նաև <<iCarly>>-ում: Սակայն արտիստին ավելի մեծ հաջողություն էր սպասվում երաժշտության բնագավառում: Նա 2013 թվականի օգոստոսի 30-ին թողարկում է իր դեբյուտային Yours Truly ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 հիթ-շքերթը և […]

Ալիսա Սիրադեղյան does not have any friends yet.
Avatar