Avatar
Արմինե Դանիելյան
First Name
Արմինե
Last Name
Դանիելյան

Չինական ճարտարապետության   վիթխարի  հուշարձաններից  է  Չինական  մեծ  բերդապարիսպը,  որի  սկզբնական  հատվածները  կառուցվել  են մ.թ.ա. 4-3-րդ դարերում: Չինաստանի  միավորումից  հետո չինական կայսրը  հրամայեց կառուցել հսկա պատ ` կայսրության  հյուսիս-արևմուտքի  սահմանները  պաշտպանելու համար:  Հետագայում այն բազմիցս  ավերվել, վերակառուցվել  և նորոգվել է: Պատի  երկարությունը  ըստ  ենթադրությունների,  մի  դեպքում 4000 կմ է, մյուս դեպքում `5000-ից  ավելի: Բարձրությունը `6,6 մ, իսկ առանձին  հատվածներում  մինչև 10 մ, լայնությունը `6,5 մ. Մինչև  5,5մ.: Բերդապարիսպի  ամբողջ  երկայնքով  կառուցվել  էին  պաշտպանական  ամրություններ ` աշտարակներ  և  ամրոցներ: Սահմանի   խոցելի  մասերում  պարիսպը  կառուցվել է  քարից,  մյուս  հատվածներում  հողի  թմբերը  երեսպատել  են  քարե  սալիկներով: Պարսպի մեծ  մասը  պահպանվել է մինչև մեր օրերը: […]

Արդարությունը լեզու առավ, հայհոյեց բոլորին,   ու հիմա հայհոյվածները արդարություն են պահանջում։ Իսկապե՞ս։ Համբերությունը լեզու առավ,  կոտրեց լցված բաժակներն ու հիմա կոտրված բաժակների տերերը համբերություն են ուզում, որ դիմանան նրան։ Իսկապե՞ս։ Ճշմարտությունը լեզու առավ։ Այցելեց պանդոկ, որտեղ քիչ-քիչ սկսեցին ճանաչել նրան։ Չէ՞իք կարող ավելի շուտ։ Անկեղծությունը լեզու առավ, չհամարձակվեց ասել, որ ցավեցրել են, փոխարենը, դանդաղ մաղեց սերը. դժգոհեցին, որ առաջ անկեղծ չէր։ Հետո խաղաղությունը լեզու առավ, հանգստացրեց հոգուն, որը լեզու առավ ու ձայնեց սիրուն… Սերը լեզու առավ, ու հերիքեց…

Յուրաքանչյուր  կին  գեղեցիկ է յուրովի,  և  այդ գեղեցկությունն անհրաժեշտ է  պահպանել, վերացնել  թերությունները,  ընդգծել   անհատական   արժանիքները: Կինն  իր  մեջ  կրում է  սեփական  գեղեցկության  կախարդական  բանալին, այդ  իսկ  պատճառով  դժվար  չէ  լինել  գեղեցիկ  և  պահպանել  այն: Բայց  հիշել  է  պետք, որ միայն ֆիզիկական  գեղեցկությունը  չէ,  որ  նրան  դարձնում է գեղեցիկ  և   գրավիչ: Մարմնի  ներդաշնակությունը  հոգեկան  գեղեցկության  հետ  ծնում  է  իսկական  կանացի  գեղեցկություն: Գեղեցկությունը  Ձեր  ձեռքում է,  եթե  դուք զինված  եք  գեղեցիկ  լինելու  գիտելիքներով  և  ցանկությամբ: Գեղեցիկ  տեսք  ունենալն  անհամեմատ  շատ  բան է  նշանակում, քան ի  ծնե  գեղեցիկ  լինելը: Իսկ  ի՞նչ  է  անհրաժեշտ անել    միշտ  գեղեցիկ  տեսք  ունենալու  համար. Հին իմաստությունն  ասում […]

Մթության  մեջ  փայլող  կատուների   աչքերը  վատ  համբավ են  ձեռք բերել:  Դարերի  ընթացքում  սև  կատուները  համարվել  են  չարիք  բերողներ,  իսկ  այն  համոզմունքը,  որ  կատվի աչքերը  փայլում են իրենք  իրենց,  հասել է մինչև մեր օրեր: Սակայն  պարզագույն  փորձն ապացուցում է  ճիշտ  հակառակը: Եթե  կատվին  գցեք  առանց պատուհանների  մի  սենյակ.  Ապա  նրա աչքերը մթության մեջ այլևս  չի  փայլի: Կատվի աչքերի  փայլը  բացատրվում է  նրանով,  որ աչքերն  արտացոլում են  ընդամենը  արտաքին աղբյուրի լույսը: Այդ պրոցեսը  տեղի  է  ունենում  հետևյալ  կերպ. Երբ լույսը  թափանցում է  բիբից  և  ակնաթաղանթից  ներս  և  հասնում  լուսազգաց  ցանցին,  այն  ամբողջությամբ  չի  կլանում  և  հետագայում  լուսավոր  ցանցով  ետ  է   արտացոլվում,  ինչն  […]

Դու ծնվեցիր նահանջ տարում, Բայց նահանջել չսովորեցիր, Ծնվեցիր հենց այն օրերին, Որ նահանջողները մեռան, Իսկ տարին դարձավ նահանջների մեջ ամենաաննահանջը, Ծնկի բերիր առաջ եկողներին Ու նահանջող քայլերով հրեցիր նրանց կիսանահանջ անդունդը, Երեք հարյուր վաթսունվեցը դարձրիր աննահանջի տարի Ու օրերը անել վիճակից Խառնեցին իրենց տեղերը, Պոետները կորցրին իրենց գրիչները, Չորացան նկարիչների վրձինները, Սոխակները համրացան անդարձ։ Կախարդները օրացույցներ գողացան, Որ դասավորեն օրերի տեղերը, Բայց աննահանջի տարում Կիսանահանջ դարձան բոլորը, Ու կախարդն անգամ հագավ մոր֊սրբի շորերը, Օրացույցը իր կամքից անկախ պոկեց իր միջի թերթերը, Ու դու՝ նահանջողների մեջ ամենաաննահանջդ, Մի բաժակ ջրով խմեցիր գործերիդ հաջողության կենացը Ու նահանջ տվիր դեպի Աննահանջ նահանջողների կիսանահանջ […]

Կան  գույներ,  որոնք  որոշակի  ազդեցություն  են  ունենում  ոչ  միայն  մեր  զգայարանների  վրա,  այլև  առողջության  վրա: Հետազոտողներն  ունեն  այն  կարծիքը ,  որ  յուրաքանչյուր  մարդու վրա  գույների  ազդեցությունը  տարբեր  է  լինում, սակայն  մի  քանի  գույներ  կան,  որ  գրեթե  բոլոր  մարդկանց  վրա  ունեն  նույն  ազդեցությունը, և  նրանք  նույն վերբերմունքն  ունեն  այդ  գույների  նկատմամբ. Կարմիր  գույնը  հանդես  է  գալիս  իբրև  գրգռիչ  գույն:  Դիտումները  ցույց  են  տվել,  որ  այն  բոլոր  թատերասրահներում, որտեղ  նստարանները  և  վարագույրները  կարմիր  թավիշով  են  պատված,  հանդիսականները  ջղաձգորեն  անընդհատ  ծափահարում  են: Երկնագույնը,  կապույտը  շատ լավ  են ազդում  մեր  առողջության  վրա:  Այդ  է  պատճառը, որ  հիվանդանոցներում  այդ  գույները  ավելի  կիրառելի  են: Կանաչը  հանգստացնում  […]

Փակում եմ աչքերս ու մտովի քեզ նվիրում ինձ ու իմ ուղղանկյուն հոգին: Հոգուս ուղղանկյունն եմ ուզում քեզ նվիրել։ Այլ երկրաչափական պատկերներ ինքդ էլ կարող ես գտնել։ Երբ ես քեզ սիրեցի, իմ ներսում ամեն ինչ ուղիղ էր, և երբ գնացիր` բաժանվեց անկյունների։ Պատրաստեցի ամուր փայտից, որ չնվիրեմ ուրիշներին, որ չխլեն քեզ ինձնից, որ փաթաթվելիս` ամեն անկյուն հիշեցնի քեզ։ Եվ հիմա շատ փոշոտ ես, ու զգում եմ, հոգնել ես իմ ուղիղ լինելուց։ Քիչ-քիչ փլվում ես գլխիս ու չեմ կարող քեզ պահել։ Վախենում եմ, որ կանցնես հոգուս միջով ու հոգիս էլ կավիրես։ Այն հոգին, որ քեզ համար էի ուղիղ ու հարթ գծել… Ու […]

Վերջակե՛տդ ստորակե՛տ եմ համարել, ու դեռ սպասում եմ… գնալդ հայելով եմ տեսել, մտածել եմ գալիս ես… բացիչ չունեմ, մի քիչ գինի խմեմ… կոտրել էլ չեմ ուզում, գիտե՛մ դա ինչ ցավ է… բառերս գլխիցս դուրս են թռչում… մտքերումս դո՛ւ ես ու բառերի համար խցկվելու տեղ անգամ չկա… այլապես բանաստե՛ղծ կդառնամ ու կշոյեմ հոգիդ, կմոտենամ քեզ իմ թանաքե թղթերով,  (այլ կերպ մոտենալ չեմ համարձակվում…) իսկ թե լա՛վ բանաստեղծ դառնամ, կկարողանամ քեզ ճիշտ շարունակություն տալ, առանց վերջակետ, անվերջ գրվող բանաստեղծության նման… բայց տառերս չդասավորված են, ու երբ դասավորվում են, բառեր դարձած են խառնվում ու ստիպում էլի դասավորել… ես կուզենամ նկարիչ լինել, կնկարեմ քեզ, […]

Ծերությանս օրերն անցավ և ինձ ոչինչ չմնաց, Անցյալս շուտ վեր կացավ, թոռ ու փոշման ետ գնաց, Սիրտս կորած մենության մեջ, անհույս դարձավ ու մնաց, Մի պատառ հաց գոնե տվեք, մի՛ խլեք անվերադարձ: Մաշվեցին ախ տարիներս, անարդյունք, անհույս կերպով, Մահվան գալուն եմ սպասում, որ ինձ անի հոգեթով, Մեկը չկա որ տեր կանգնի մաշված թղթիս աղաչանքին, Արցունքներս այս գիշեր էլ ականջ դրին թանաքին: Վայելքներից կտրված, Աստծո վախով միշտ ապրող, Մի՞թե նորից կտեսնեմ, հացի հերթը չսպառվող, Ճակատ-ճակատի տված, ճարպազոհ այս ոհմակին, Ինչքա՞ն պիտի հանդուրժի, հիվանդ սիրտը իմ ապրող: Շուտով հաստատ կբացվի՝ արևաշող լուսաբաց, Որ վերջապես կբացի, մարդկանց աչքերը փակված, Ու կտիրի խաղաղություն, կկատարվի […]

Մասնագետների կարծիքով, երիտասարդ  մնալու  համար  միայն  գենետիկան բավական  չէ: Կան  պարզ  կանոններ,  որոնք  կօգնեն ցանկացած  տարիքում  գեղեցիկ,  առողջ  և  էներգիայով  լի  լինել….   Քնեք զով  սենյակում: ՆՆջասենյակի  ջերմաստիճանը  միջինում պետք է  լինի  18-20 աստաիճան: Դա  կօգնի  պահպանել երիտասարդությունն  ու  գեղեցկությունը: Օրը սկսեք  տաք  և  սառը   ցնցուղով(եթե  հակացուցումներ չկան): Ջերմաստիճանի  կտրուկ  փոփոխությունը  բարենպաստ   է  ազդում  մաշկի   և  անոթների  վրա: Շոկոլադ կերեք:  Շոկոլադը  ունի  տրամադրությունը  բարձրացնող  հատկություն,  որոնք  հանում  են  նյարդային  լարվածությունը:  Կերեք  միայն  մուգ, դառը  շոկոլադ: Էմոցիանները մի  կուտակեք  ձեր  ներսում: Անպայման  ազատվեք բացասական  էմոցիաններից ` արտասվեք, գոռացեք, կիսվեք մտերիմների  հետ: Մի կարծեք,  թե   դրանք  հիմարություններ   են Մի փորձեք  ամեն ինչ  […]

Արմինե Դանիելյան does not have any friends yet.
Avatar