Avatar
Մարիամ Դադայան
First Name
Մարիամ
Last Name
Դադայան

Առաջին անգամ ձմերուկը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ Կալահարի անապատում։ Աշխարհում գոյություն ունեն ձմերուկի 500-ից ավելի տեսակներ, որոնց գույները բազմազան են։  Գոյություն ունեն սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն եւ այլ երանգներով ձմերուկներ։ Ձմերուկն աշխարհում ամենաշատ ջուր պարունակող միրգն է։ Այն 92 տոկոսով բաղկացած է ջրից։ Առաջին քառակուսի ձմերուկն աճեցվել է Ճապոնիայում։ Ճապոնացի ֆերմերներն այն տեղադրել են քառակուսի ապակե տարաների մեջ՝ այդպիսով ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելով։ Ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար:

Ի՞նչ է վահանաձև գեղձը, որտե՞ղ է այն գտնվում։ Մարդու մասնագիտացված ներզտիչ օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ։ Ինչպիսի՞ տեսք ունի այն։ Վահանաձև գեղձը նման է թիթեռնիկի, կազմված է աջ և ձախ բլթերից, որոնք իրար միացած են նեղուցով։ Որքա՞ն է առողջ մարդու մոտ վահանաձև գեղձի ծավալը։ Նրա մասսան առողջ կանանց մոտ մոտավորապես 18մլ է, տղամարդկանց մոտ՝ 25մլ։ Ի՞նչ ֆունկցիա է կատարում։ Վահանաձև գեղձը արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Ինչպիսի՞ խանգարումներ կնկատվեն գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում։ Վահանաձև գեղձի հիվանդությունների հետ կապված կարող է խանգարվել նյութափոխանակության համակարգը։ Կարող […]

Երբևէ մտածե՞լ եք գիրանալու մասին… Վստահ եմ, որ այո։ Առաջարկում եմ վազել, այն կնվազեցնի ձեր քաշը։ Իսկ որքա՞ն ժամանակ վազեք ուտելիքներ, ըմպելիքներ, քաղցրավենիքներ օգտագործելուց հետո։ Ձեզ եմ ներկայացնում համապատասխան կալորիաներն ու վազքի ժամանակը։ Coca-Cola (330մլ) Կալորիա-139 Ժամանակ-13րոպե Ֆրի Կալորիա-460 Ժամանակ-44րոպե Տորթ Կալորիա-1710 Ժամանակ-2ժամ 43րոպե Շոկոլադ Կալորիա-237 Ժամանակ-23րոպե Պիցցա  Կալորիա-682 Ժամանակ-1ժամ 30րոպե Բուրգեր Կալորիա-490 Ժամանակ-46րոպե Գարեջուր Կալորիա-245 Ժամանակ-23րոպե Տապակած հավ Կալորիա-726 Ժամանակ-1ժամ 9րոպե      

1) Fanta-ն ստեղծվել է Գերմանիայում, II համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ իրավիճակի հետ կապված Coca Cola-ի ներմուծման դժվարություններ էին առաջացել։ 2) Երկրի բանտերից փախչող մարդու պատժի չեն ենթարկում, քանի որ այն համարվում է մարդու ազատություն։ 3) Համբուրգեր անվանումը առաջացել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի անունից։ 4) Գերմանիայում ամեն ինչի նորոգումը այնքան թանկ է, որ ավելի լավ է նորը գնես։ 5) Այստեղ աղքատներն ու անտունները շուն պահելու համար գումար են ստանում։ 6) Ապտակելու տուգանքը 500 եվրո է։ 7) Վիրավորական խոսքերի, հայհոյանքների, վատ ժեստերի պատճառով հնարավոր է զրկվել ազատությունից կամ պարզապես տուգանվել։ 8) Գերմանիայի տպագրատներում տպագրվում են աշխարհի թղթադրամների 90%-ը, ինչպիսիք են ամերիկյան […]

1. Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային «Բելլ» ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը։ 2. Աշխարհում ամենատարածված բառը «ալո»-ն է, որն օգտագործվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Այն ավելի հին է, քան ինքը՝ հեռախոսը։ Այդ բառը, մինչև հեռախոսի գյուտը, օգտագործվել է նավերի վրա խոսափողով փոխկանչերի ժամանակ և նշանակում է լսում եմ։ 3. Աշխարհում ամենից շատ` 27 անգամ, ամուսնացել է կալիֆոռնիացի նախկին բապտիստ, հոգևորական Գլինն Սկոտտի Ուոլֆը։ Այդ ամուսնություններից ծնվել է 41 երեխա։ 4. Աշխարհի ամենամեծ գրադարանը գտնվում է ԱՄՆ-ում։ Դա կոնգրեսի գրադարանն է Վաշինգտոնում։ Այնտեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 450 կիլոմետրից։ […]

Ժամանակն է պատրաստել անուշահամ մրջնաբույն։ Պատրաստման համար մեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝ Խմորի համար՝ • 3 հատ ձու • 1 բաժակ շաքարավազ • 100գ կարագ • 1 թեյի գդալ սոդա • 1 սուրճի բաժակ կաթ • մոտ 4 բաժակ ալյուր Կրեմի համար՝ • 1 տուփ եփած խտացրած կաթ • 250 գ կարագ • վանիլին Պատրաստման ընթացքը Թասի մեջ հարում ենք ձվերը՝ պարբերաբար ավելացնելով շաքարավազը։ Այնուհետև ավելացնում ենք կարագը և լավ հարում։ Հետո խառնում ենք կաթը։ Այս ամենին ավելացնում ենք ալյուրն ու սոդան իրար հետ խառնած և հունցում։ Խմորը բաժանում ենք մոտ 4 գնդերի և դնում սառնարանում։ 3-4 ժամից հետո հանում […]

Մարիամ Դադայան does not have any friends yet.
Avatar