Avatar
Ալլա Մանուկյան
First Name
Ալլա
Last Name
Մանուկյան

«Ն» Նրա անունը՝ ժպտալու չափ պարզ Ասաց աշխարհին, Որ ժամանակն է հորինել մարդուն. Գլուխը հենած բիբլիականին՝ Մահ Իմացյալը՝ շապիկն արյունոտ, Պատմում էր՝ ինչպես ապրեցին նրանք Խավարից այն կողմ ճիշտ ամբողջ ամիս Ու 14 օր: Վաղվանից առաջ նա պիտի լիներ, Ինչպես Սուրբ Գրքի Տիրոջ խոսքում Պիտի Լույս լիներ Ու եղավ, «Ո» Որովհետև իրականում Հավերժները Թշնամին են ժամանակի: Որովհետև Երկինքները Չեն պարտվում երակներին, Ու… «Յ» Յոթ կամ երեք բլուրի երկրում, Երկնքի բոլոր օրենքներին դեմ, Ես հավատում եմ նրա լինելուն: Թեկուզ մյուսները «զոհվե՜լ է» ասեն։ … Հաճախ է լինում, չի անհետանում Ապրածի հուշը սրտում ներկայի, Եվ լուսաբացին՝ արևից բոսոր Ու արյունից տաք Ժայթքում […]

Վերցրու ինձ հետդ… մի նայիր, որ ծանր եմ, տա՜ր այնտեղ, ուր չկան պատերազմներ, ուր բոլոր օրերը սկսվում են նոր տողերից, այնտե՜ղ… ուր խաղաղության ժապավենները ներկված չեն կարմիրով, կապույտ են դրսից, տա՜ր ինձ այնտեղ, ուր օրացույցները սխալվում են, ուր չհամարակալված օրերում պարտվողներ չեն լինում, որովհետեւ հաղթողները սանձել են կռիվներին, տա՜ր այնտեղ, ուր ստիպված չես փոխել ալիքը, որ չլսես, թե ինչ-որ մեկը նետվել է այն կամրջից, որից ցած նայելիս ոտքերդ են դողացել, այնտե՜ղ… ուր հրաժեշտ տվողները հերթի չեն կանգնել, ու քաղաքի անկյունները դեռ չեն լցվել լքվածներով… տա՜ր… տա՜ր այնտեղ, ուր այսքանից հետո շարունակում են ապրել աստվածներ, ուր հիշողությունը ժլատ չէ ու թողնում […]

1.Ինչպե՞ս առաջացավ «Նուշ» հյուրատան բացման գաղափարը: ▪︎Այդ գաղափարը առաջացել է Ֆրանսիայում, երբ աշխատում էի այդտեղի տարբեր հատվածներում: Տեսնում էի, թե ինչպես է գյուղական համայնքը օգնում մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և ինչպես է ազդում տնտեսական աճի վրա: Երբ վերադարձա Հայաստան, այդ ընթացքում կար այնպիսի շինություն, որի համար պարտադիր չէր մեծ գումար ծախսել: Որոշեցինք այս շինությունն օգտագործել ծրագիրն իրականացնելու նպատակով: Որը ոչ միայն կլինի բիզնես, այլ կլինի նաև սոցիալական ձեռնարկատիրություն: Կլինի մի այնպիսի տարածք, որտեղ կաշխատեն հենց գյուղացիները և կվճարվեն իրենց աշխատանքի դիմաց: Այս ամենը կլինի ընտանեկան բիզնես: Հենվելով այդ ամենի վրա հասկացանք, որ որակը ապահովված է: Քանի որ հիմնականում աշխատում ենք ես […]

Նրա կոպիտ արտաքինը ու դիմագծերը բնավ չեն համապատասխանում մականվանը; Նա կոպիտ հայացք ունի , աչքեր, որ մահ է տեսել, աչքեր, որ ընկերոջ կորստի ցավ է տեսել, երկնքում ճայթող փամփուշտներ է տեսել և դրանց խորը խորքերում վրեժ է կուտակել, վրեժ դեպի նա, ում փամփուշտը խոցել է զինակից ընկերոջ սիրտը: Կկու… զինակից ընկերներն են նրան այդպես անվանել, պատճառը հետևյալն է… 1992թ., Շուշիի ազատամարտ, երկնքում ճախրում էին փամփուշտները, խրամատներում թաքնված էին զինվորներ` հոգնած, սոված ու ցեխակոլոլ, բայց քաղցն ու հոգնածությունը ոչ ոքի չէր խանգարում առաջ շարժվել ու պայքարել: 1992 թվականի մայիս ամիսն էր, Աշոտը զինակից չորս ընկերների հետ պատրաստվում էր դիվերսիոն հարձակման: Հարձակման […]

Ամեն օր մեջբերում եմ կյանքն ու հիշեցնում ինձ, որ ապրել է պետք։ Արթնացնում եմ առավոտիս ու հուշում սլաքներին քարշ տալ ժամանակը։ Գրպանում տեղավորում եմ մաշված օրերս, դնում դեղահաբի, պոկված կոճակի, կոնֆետի կողքին։ Դու մնում ես կիսատ պատմվածքի պես, ու քեզ մատնում են բազմակետերը։ Հիմա թվում է՝ բոլորը գրում են քո մասին՝ տարբեր ձեռագրերով, ու դու շփոթում ես ինձ։ Հիմա թվում է՝ բոլորը փնտրում են քեզ, որ լավություն անեն ինձ։ Ու ափերումս պահած գարուններով քո պարտքերն եմ ես տալիս։ Միտքս անընդհատ խզբզում է ու պատերիս տեղ էլ չի մնում: Բառերը կորցնում են ինձ ու որոշում եմ ընդմիշտ լռել քեզ…

Խանութը,որի ճակատին Ծանր տառերով “Կյանք” է գրված, Դռան վրա փոքր ու աննշան հայտարարված է. “Պահանջվում է վաճառողուհի”: Ցուցափեղկերը լի են Ու արդեն տռզած կանչում են` Արի~, արժեքներ ենք վաճառում` Լիկվիդացիոն զեղչերով։ Անկանգ հոսք է. Աննժար կշեռքները Ճկռում են անկուշտ գնորդների Անխելք բանակներից, Որ միշտ կուլ են գնում Տոկոսներին. Թվերը կուլ են տալիս Բանականությանը, Կշեռքները թվերի են վերածում Ցանկացած արժեք, Որ պոլիէթիլենի մեջ տեղավորվելով, Անցնում են ձեռքից ձեռք, Տնից տուն,քնածից արթուն, Եվ վերջապես, Մի ոչ այնքան բարետես, Բայց բավական բանական Վաճառողուհի` կարգուկանոն անվանմամբ, Գործի է անցնում “Կյանք” կոչվող խանութում, Որի յ- ն արդեն ընկել էր վաղուց։

1.Ինչպե՞ս բացահայտեցիք ձեր ստեղծագործական տաղանդը: ▪︎Ես սկսել եմ ստեղծագործել չորրորդ֊հինգերորդ դասարաններից, բայց երբեք չեմ մտածել հետագա գրական ուղու կամ տաղանդի մասին։ Իմ ստեղծագործական տաղանդը բացահայտել է դասախոսներիցս մեկը։ Ուսանողական տարիներին բանաստեղծություն էի գրել և դասախոսներիցս մեկը, ով մասնագիտությամբ բանասեր է, ցանկացավ նայել և հրատարակել։ Նա արժանի համարեց, որ այդ գործս հանրայնանա։ 2.Ի՞նչ գրական ուղղություններ ունեք և ո՞ր ուղղությամբ եք ամենից շատ ստեղծագործում։ ▪︎Ես հիմնականում ստեղծագործում եմ պատմվածքի և էսսեի ժանրում, նաև ունեմ բանաստեղծություններ։ Եթե հաշվի առնենք առաջին երկու գրքերս, ապա էսսեի ժանրն ավելի հոգեհարազատ է։ 3.Ի՞նչ նպատակ եք ունենում ստեղծագործելիս։ ▪︎Յուրաքանչյուր ստեղծագործողի նպատակն է մարդուն դեպի բարին և լավը հասցնելը, […]

Բավական է ցավը կարոտել, ցավը որդեգրել, ցավով տառապել. Բավական է լինել թաց արցունք ու մասնատվել, Բավական է սերը մոռանալ բայց առաջ շարժվել, Բավական է չարը լռեցնել սեփական մեղքով, Բավական է կուտակել մեղքեր անմեղ օրերով։ Բավական է լինել կամակոր անսանձ աշխարհում. Բավական է լինել սերմ տվող առանց արդյունքի։ Բավական է քնից չարթնանալ, մտքով կույր մնալ։ Բավական է անպետք ձևանալ ու կեղտաջրից մաքուր հեռանալ. Բավական է գույներն վերածել սառած կտավի, Բավական է ապրել կտավում առանց գույների։ Բավական է ցեցոտել կյանքը, աշխարհն ցեցոտված տուն է կառուցել։ Բավական է խելագառ ծնվել երկնքի համար, կամքը ժամանակավոր անզոր է դարձել։ Բավական է կյանքից օրհնություն խնդրել, Աստված […]

Մի օր ամեն ինչ հետ է գալու. քեզ հիշելու են հենց այն պահին, երբ մոռացել ես իրենց, երբ մոռացել ես իրենց՝ քեզ մոռանալը, քեզ կարոտելու են նրանք, որոնց ժամանակին դու էիր կարոտ մնացել, բայց էլ ժամանակ չկա. իսկ անժամանակներին չեն ներում, քեզ մոտ վերադառնալու են նրանք, որոնք անվերա«դարձ» էին գնացել, քեզ չեն ներելու նրանք, որոնց հանդեպ միակ «հանցանքդ» ներելն է եղել, քեզ տանելու են էնտեղ, որտեղից սկսվել էիր, ու կիսատ են թողնելու նրանք, որոնց համար ինքդ էիր շարունակություն դարձել, որտեղ դարձդ նրանց դիմավորելու համար է եղել, որտեղ ավելի շատ նրանցը, քան քոնն ես եղել, որտեղ կորցրել ես գտածդ ու երբեք […]

Կարմիր է հոսում ձեռքերից, վերքերից, վանքերից, կիսատված հոգիներում կծկվել է մի բուռ աղոթքը, սեղմվում է կոկորդում, Արցունքները փակում են Տառերիս ճամփան. հոսում են… հոսում եմ… խոսքերս չեն հասնում երկինք՝ չապրած երազանքի տողով, չիրականացածի մուրը քսելով հիշողութրունների փեշին… Ինչպե՜ս կուլ տամ դառնությունն այս. մի շիշ գինո՞վ, կամ թե՝ ջրո՞վ… Ա՜խ, իմ կարոտագու՜յն հայրենիք, իմ ու քո մասին պատմող ամեն բան հեռացում է պարտադրում, ես ո՜նց հանձնվեմ պարտություններին, երբ հաղթանակը հոգուս եմ կարել…

Ալլա Մանուկյան does not have any friends yet.
Avatar