Avatar
Անի Մարգարյան
First Name
Անի
Last Name
Մարգարյան

       Արտակ Անդրանիկի Շաբոյան Ծնվել է 1997թ.-ի հուլիսի 1 -ին,Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։Հաճախել է տեղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցը։Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԱԻ և ՃԿ պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժինը 2015թ.-ին։2016թ.-ի հունվար ամսին զորակոչվել է հայկական բանակ ու ծառայության անցել Արցախի Հանրապետության Մարտակերտի զորամասում։Դեռևս եռամսյա ծառայության անցած շարքային Շաբոյանը ականատես է լինում իրական պատերազմին։Պատերազմի ժամանակ իրեն որպես հայ և հայրենասեր զավակ գերազանց դրսևորելու համար,քառօրյայի ավարտից հետո նրան շնորհվում է կրտսեր սերժանտ զինվորական կոչում և խրախուսական պատվոգիր։2018թ.ին զորացրվել է՝  ավագ սերժանտ զինվորական կոչումով։Բանակից վերադառնալուց հետո շարունակել է ուսումը հեռակա համակարգում,զուգահեռ՝ հիմնելով սեփական բիզնես։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի […]

Ես հիշում եմ տունը՝ Արևի չափ տաք Ու ամպերից վեր, Մեր հին դպրոցի Դիմացի այգում Տարին մեկ անգամ Հազիվ հանդիպող Ստվերների մեջ: Գիտես՝ մի գիշեր, Երբ Լուսինը կար Ու կային աստղեր Անձրևից խոնավ փողոցի ծայրին, Որը չէին ավլում Անգամ տոն օրով… Վարագույր: Գիշեր: Դու քայլիր առաջ, Ես այստեղ եմ դեռ՝ Անձրևից խոնավ Փողոցի ծայրին, Արահետներում Կորած վայրերի, Ուր ժամանակը Դարով են չափում: Դու քայլիր առաջ: Ես այստեղ եմ դեռ:

Ես քո փոխարեն, Հոգուս խորքերում` Խորան կբացեմ, Որ երբ հանդգնես խռովել Աստծուց, Քո ներման համար` Բարեխոս լինեմ։ Երևի գիտես որ իմ աչքերում` Ցմահ անձրև է գալու կարոտի, Երևի գիտես որ քո պատճառով` Մեր սիրո համար էլ չեմ աղոթի։ Կլինեմ ընկեր, Կլինեմ տանիք, Ես շարֆ կլինեմ` Երբ հանկարծ մրսես, Բայց ես չեմ դառնա էլ քեզ ընտանիք, Անգամ թե մի օր աղաչել ուզես։ Մարդը չգիտի իր վաղվա օրը, Գուցե գա մի օր ու ես ներեմ քեզ, Գուցե գա մի օր, Երբ չոր աչքերով, Ինչ որ փողոցում` Մի’ բարև տամ քեզ։ Շատ բան չգիտեմ, Մի բանն է հստակ, Երբեք չեմ դառնա ես քեզ […]

Գիշերային կատուներն են վխտում, Ծանրաշունչ այս մթնում Ինչո՞ւ այդքան թախիծ Բերիր ինձ, իրիկո՛ւն Ճիչ է լսվում՝ ուրախության, Հույսի աստղ է ընկնում, Որ թագ դառնա այս քաղաքին Հասուն, բայց մոլորուն: Մի բան պահիր մտքում, Որ կատարվի թաքուն… Թաքուն պահիր, Կատուներից թաքուն, Որ երազիդ մեջ Հանկարծ չհայտնվեն կեղծ նազանքով Ու երակը երազներիդ Չպղտորեն… Ընկավ աստղը, ավա՜ղ, Կատուների թաղում, Կատուներն էլ, հարկավ, Սարքեցին ճոխ թաղում, Տրորեցին այնքան, Մինչև աստղի աչքը փակվեց, Ու մարմինը սառեց, Քարի նման ընկավ աստղը՝ Անլույս ու առանց թև. Էլ չի կարող գերել, Էլ չի կարող թևել… Եվ ի՜նչ մտքեր կիսատ մնացին դեռ Առավոտյան` վանքի բակում: 10.10.1996թ. Էջմիածին

9/փետրվար/2021 Հայաստան …Մի վա՜ րդ եմ ուզում Որի վրա՝ փուշ չկա, Մի Սի՜ րտ եմ ուզում Որի մեջ՝ հուշ չկա, Մի Ձե՜ ռք Որի մեջ՝ ուխտադրժություն չկա, Մի Հայա՜ ցք Որի մեջ՝ դավաճանություն չկա Մի մաքրությու՜ ն Աստծո նման Մի Կյա՜ նք Որի մեջ՝ մահ չկա Մի խաղաղությու՜ ն Որի մեջ՝ խաղ ու խարդախություն Չկա՜… _______ ԳօԳօ

Ես Մարգարիտա Հովակիմյան եմ 25 տարեկան : 7 տարեկանից հաճախել եմ լողի՝ սկզբում սիրողական , իսկ հետո որոշում կայացրեցի և զբաղվեցի պրոֆեսիոնալ մակարդակի լողով : Հայաստանը երկու անգամ ներկայացրել եմ պարալիմպիկ խաղերում, նշեմ նաև, որ Հայաստանի չեմպիոն եմ ու միակ վարկանիշային չեմպիոնը նաև ոչ հաշմադամների մեջ մասնակցել եմ աշխարհի առաջնության : Կանադայում մասնակցելով աշխարհի առաջնությանը մի լողաձևում գրավել եմ յոթերորդ տեղը , միջազգային արդյունք լրացրեցի երկրորդ անգամ գրավեցի տասերորդ տեղը : 2010 թ. Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի՝ սահմանափակ հնարավորություններով մարզիկների ՌԴ առաջնությունում նվաճել եմ երկու արծաթե մեդալ` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: 2018 թվականին մասնակցել եմ Գերմանիայում իրենց […]

Ես քեզ ինչպե՞ս պիտի պատմեմ, Երբ բառերս մահացել են, Երբ շուրթերս ասես կարվել, Ու խոսելը մոռացել են։ Վաղը եթե նորից անցնես, Ու գազազես բախտիդ վրա, Ես քեզ ինչպե՞ս պիտի խաբեմ, Որ քո որդին վաղը կգա։ Ախր ինձնից շատ ես ապրել, Ու գիտես որ պատերազմ էր, Բայց չեմ կարող քեզ համոզել, Որ զոհվելը նրա պարտքն էր։ Միթե՞ հողը արժանի էր` Էս տղերքի չարչարանքին, Միթե՞ հողը դավաճան չէր, Որ չըխճաց այս տղերքին։ Ո՞վ իմացավ ինչ ապրեցին, Մահվան պահին ում հիշեցին, Ինչու՞ գոնե վերջին անգամ` Իրենց մորը չգրկեցին։ Մահվան պահին ու՞մ հիշեցին, Գուցե բժիշկ երազեցին, Գուցե իրենց վերքը գրկած` Մի աման ճաշ երազեցին։ […]

Ես գիտեի, որ առաջին սերը մոռացվում է, բայց սխալվում էի` հիշվում է, թեկուզ անցնեն տարիներ: Ես հիշում եմ նրա դեմքը, նրա աչքերի արտահայտությունը, ինչպես էր ժպտում, երբ գալիս էր մեր տուն: Մինչև հիմա հիշում եմ քեզ, չես փոխվել, նույնն ես մնացել: Ուղղակի չեմ գրում, այլ գրում եմ այն, ինչ սիրտս է թելադրում: Գիտակցում եմ, որ այդպես հնարավոր չէ, պետք է մտքիցս հանեմ, բայց ոչինչ չի ստացվում, ոչ թե այդպես եմ ուզում, այլ չեմ կարողանում: Երբ նկարներդ տեսնում եմ, զգացմուքներս իրար են խառնվում: Նկարդ պահում եմ ինձ մոտ ու հիշում մեր թեև կարճ, բայց լավագույն օրերը:

Ես Մարգար Սարիբեկյանն եմ ծնվել եմ 1995 թ-ին օգոստոսի 20-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում, 2010-1013թթ. սովորել եմ Արմավիրի մարզի Տիգրան մեծ վարժարանում, այնուհետև շարունակել եմ ուսումը 2013-2017 թթ-ին Վ.Սարգսյանի անվան համալսարանում, որպես ապագա հետախույզ: 2017թ-ից արդեն որպես սպա ծառայում եմ ՊԲ-ում: 2020 թվականի Արցախի գոյամարտին եմ մասնակցություն ունեցել: Մարտակերտի այն հատվածում, որտեղ ես ու իմ ստորաբաժանումն ենք եղել, դա անառիկ է մնացել: Ես ինձ պարտված չեմ համարում: Իմ հնարավորությունը հերիքե՞լ է, որ, օրինակ, 10 մետրի համար պատասխան տամ, դրա համար պատասխան կարող եմ տալ՝ ինքն իր տեղում է: Ես չեմ կարող ասել, թե Ջաբրայիլի, Մատաղիսի, Հադրութի դեպքում ինչու այդպես չեղավ: […]

Թե կնոջը Սեր նվիրես, սե՜ր կստանաս, Թե՝ ջերմություն, կջերմանա՜ս, Թե, որ անհոգ կյա՜նք նվիրես, Մի ո՜ղջ աշխարհ ետ կվերցնես։ Թե սե՜ր, հարգա՜նք դու տաս նրան, Երջանկությա՜ն ծով կգտնես, Թե գի՜ժ, խելա՜ռ արարք անես, Սիրտն ու հո՜գին միշտ կշահես։ Թե սխալվե՛ս, հանկարծ ընկնես, Չմտածե’ս, վեր կելնես, Թե ցանկանաս տուն կառուցել, Քարը քարին նա կշա՜րի… Ու թե ուզես դու ծառ տնկել, Ծա՜ռդ անվերջ նա կջրի, Թե երազանք մտքում պահես, Երազա՜նքդ կկատարի… Թե աշխարհի տե՜րը լինես, Ողջ աշխարհին տե՛ր կկանգնի, Բայց, թե հանկարծ նրան խաբե՜ս, Մի ամբողջ կյանք խաբվա՜ծ կապրես։    

Անի Մարգարյան does not have any friends yet.
Avatar