Avatar
Անգելինա Արշակյան
First Name
Անգելինա
Last Name
Արշակյան

Ապաշխարելու համար երբեք ուշ չէ: Մարդկանցից միակ փրկությունը նրանցից վերքերը թաքցնելն է: Ամեն ինչի մեղավորը այդ հիմար ժպիտն է: Սերը ճանաչելու համար նախ պետք է սխալվել, հետո ուղղել այն: Նա նայում էր նրան, ինչպես մարդը նայում է իր կողմից պոկած ու չորացրած ծաղկին, որի մեջ նա դժվար թե ճանաչի այն գեղեցկությունը, որի համար պոկել ու ոչնչացրել է այն: Եվ, չնայած այն փաստին, նա զգում էր, որ այն ժամանակ, երբ իր սերն ավելի ուժեղ էր, նա կարող էր, եթե իսկապես ցանկանար, հանել այս սերը իր սրտից, բայց հիմա, երբ, ինչպես այս պահին, նրան թվում էր, թե նա նրա հանդեպ սեր չէր […]

Երբ մարդուն բոլորը սիրում են, նշանակում է իրականում ոչ ոք չի սիրում նրան։ Կան ակնթարթներ, – հոգին կամ ավելի ճիշտ ՝ ինքնապահպանության բնազդը միշտ զգում են դրանց նշանակալիությունը, – կան ակնթարթներ, երբ մարդու հոգեկան ուժերը միաձուլվում են ֆիզիկական այն բոլոր հնարավորություններին, որոնք նրա մեջ ծնվում են զգացմունքներից։ Այդպիսի ակնթարթներին մարդ կենտրոնացած է լինում մի բանի վրա և միաժամանակ հասցնում է ընդգրկել ամեն բան։ Նա իր մաշկի բոլոր ծակոտիներով ներծծում է կյանքը, առանց հասկանալու, որ կարող է րոպե առ րոպե զրկվել նրանից, առանց կռահելու մոտալուտ աղետը, որը կխլի նրանից այդ կյանքը։ Վիշտը, թափանցելով բոլոր սերերի ընդերքը, նրանց հաղորդում է պոեզիայի բուրմունք։ […]

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց: Հեշտ է համոզել ուրիշներին: Դժվար է համոզել ինքներդ Ձեզ: Երաժշտությունը մեզ նվիրում է մեր սեփական անցյալը ։ Հոգին լավագույնն է բուժում զգացողությունները, իսկ զգացողություններից բուժում է միայն հոգին: Նա, ով նայում է գործին երկու կողմերից, սովորաբար ոչ մի կողմն էլ չի տեսնում: Խիղճը ստիպում է մեզ դառնալ եսասեր: Ես կարող եմ դիմադրել ամեն ինչին, բացի գայթակղությունից։ Անցյալի ողջ հմայքն այն է, որ այն անցյալ է ։ Հասարակությունը հաճախ ներում է հանցագործին։ Բայց ոչ երազողին:

  Վեպի հեղինակն է եղել աբբա Պրեվոն: Ասպետ Գրիոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը տիպիկ է այդ դարաշրջանին: Երիտասարդը, որը բարձր խավից է, սիրահարվում է մի աղջկա: Այս դեպքում,  սերը ներկայացվում է ոչ թե թեթև և անլուրջ զգացմունք, այլ՝ խորը և ամենակուլ զգացմունք, որին անհրաժեշտ չի զուգորդվում ուղեղի հետ: Վեպում հեղինակը ցույց է տալիս 2 կերպար՝ դրական և բացասական կողմերով: 16 տարեկան Մանոնը շատ գեղեցիկ էր, որը սակայն չէր համապատասխանում նրա պահվածքին: Ի պատասխան Գրիոյի առաջարկին, որն է՝ միասին փախչելը, Մանոնը համաձայնվում է՝ առանց վարանելու:  Հավերժ սիրելու փուչ խոստումներ տալուց հետո Մանոնի հաջորդ քայլն է լինում դավաճանել ասպետին: Իսկ ինչո՞ւ փուչ: […]

Երբեմն, երբ մտովի սավառնում ես առօրյա խղճուկ հոգսերից հեռու, հանկարծ, ինչպես կայծակի փայլատակման պահին,տեսնում ես ամբողջ կյանքդ, գալիքն ու անցյալը, և քեզ համակում է հոգեկան վտանգավոր հուզում, ինչ-որ տարօրինակ խորթացում: Եվ անհամար վշտերից, որոնք դու նախազգում ես,սիրտդ ցնցվելով լցվում է անբացատրելի, մահացու տագնապով, ինչ-որ սոսկալի հոգնածությամբ: Թերևս բավական էր,որ պատանին և աղջիկը, որոնք այդքան տառապանքներ էին կրել ու այդքան միայնակ էին, արտասանեին գեթ մի բառ, որպեսզի նրանց տխուր անցյալը միախառնվեր մի ընդհանուր ապագայի մեջ, բայց աղջիկն այնքան մաքուր էր, իսկ պատանին այնքան էր աստվածացնում նրան, որ այդ բառը չարտասանվեց: Անաղարտ ու պատանի էակները, ասես երկնքում նախապես միացած, արդեն զգում էին, […]

Այս գիրքը հոգեբանական գիրք է, որը սովորեցնում է սիրել ու հասկանալ մարդկանց: Ըստ գրքի հեղինակի կա սիրո 5 լեզուներ: Դրանք են՝ Դրական խոսքեր Ժամանց Նվերերի ստացում Օգտակարություն Ֆիզիկական շփում   Խնդրանքները օգնում են արտահայտել սերը, հրամանները սպանում են սերը: Սերը թելադրված է բանականությամբ և կամքով: Հենց նրան էին կոչ անում իմաստունները: Ընդհանրապես, իսկական սերը չի կարող ծնվել, քանի դեռ սիրահարվածությունը չի մահացել: Եվ դեռ սա է օրենքը. Երբ մեզ գովում են, մենք շնորհակալ ենք, և, ամենայն հավանականությամբ, կցանկանանք կատարել ցանկացած խնդրանք: Մեկը տեսնում է սերը այնտեղ, որտեղ մյուսը ոչինչ չի տեսնում, և հակառակը: Պետք չէ ամեն շաբաթ նվերներ տալ: Պարտադիր […]

Յուրաքանչյուր մարդ իր «ես»-ի խորքում կրում է փոքրիկ գերեզմանատուն, որտեղ թաղված են նրանք, ում սիրել է: Բարեկամության մեջ պարտապաններ կամ բարերարներ չկան: Երաժշտության մեջ միշտ պատժվում ես, երբ ունայնությունից ես ստում ու գրում: Պատերազմը հիդրա է, որը ժամանակակից պայմաններում սպառնում է մարդկության գոյությանը: Ցանկությունները մեզ կուրացնում ու հաճախ են խաբում: Բայց եթե մենք հրաժարվեինք ցանկություններից, մեր ամբողջ կյանքը սխալ կլիներ: Սիրո մեկ րոպեի ընթացքում դուք ավելի շատ բան եք իմանում մարդու մասին, քան դիտարկման մեկ ամսվա ընթացքում: Ստեղծել նշանակում է սպանել մահը:

 Կոնֆուցիոսը չինացի հին մտացող ու փիլիսոփա է: Նա հիմանդիրն է  կոնֆուցիականությանը, որը համարվում է  Չինաստանի ազգային կրոնը:   Եթե դու ատում ես, նշանակում է քեզ հաղթել են: Ամեն ինչում կա գեղեցկություն, բայց ոչ բոլորին է տրված այն տեսնելու ունակությունը: Հրահանգներ տվեք միայն նրանց, ովքեր գիտելիքներ են փնտրում իրենց տգիտությունը հայտնաբերելուց  հետո: Ընտրեք ձեզ դուր եկած գործը և ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում ոչ մի օր: Երբ ձեզ թվում է, որ նպատակն անհասանելի է, մի փոխեք նպատակը ՝ փոխեք գործողությունների ծրագիրը: Երբ վատ եք զգում, լսեք բնությունը: Աշխարհի լռությունը ավելի լավ է հանգստացնում, քան միլիոնավոր ավելորդ  բառեր: Որտեղ համբերությունն ավարտվում է, […]

Ուռենին խոնարհվել է ու քնել, Ինձ թվաց՝ ճյուղին նստած սոխակը Հոգին է նրա… Մացուո Բասյոն ամենահայտնի ճապոնական բանաստեղծներից է: Հոքքու՝ այսպես է կոչվում 3 տողով գրված պոեզիան, որը հորինեց Բասյոն: Բասյոյի իսկական անունը եղել է Մյունֆյուսա: Կա վարկած, որ Բասյո կեղծանունը, որը թարգմանաբար նշանակում է ադամաթուզի ծառ, նա վերցրել է այդ կեղծանունը` ի նշան երախտագիտության դեպի իր աշակերտը, ով նրան նվիրել էր ադամաթուզի ծառ: Ծնվել է սամուրայների ընտանիքում: Նրա հայրը վայելչագրություն էր դասավանդում, որը ճապոնացիների համար պատվաբեր էր: Եվ Բասյոն տանը արդեն իսկ ստանում էր հիանալի կրթություն: 27 տարեկանում, վերցնելով բանաստեղծությունների հատորյակը հեռանում է հարազատ տնից  և դառնում է պոեզիայի […]

Սովորական աշնանային օր էր։ Արևը նոր էր պարզել իր ձեռքերը՝ պատրաստ ջերմացնելու մեր հոգիները։ Դուրս գալով տնից, անմիջապես,  մաքուր օդը պարուրեց քիթս։ Հեռվում նկատեցի ծառից նոր ընկած տերևները։ Առանց մտածելու վազեցի դեպի դեղնավուն տերևները և մանկան նման սկսեցի թռվռալ։ Սիրում եմ նրանց խշխշոցը։ Այնուհետև վերցնելով գիրքս քայլեցի դեպի բնության գիրկը՝ կարդալու կուլմինացիոն վերջին էջերը։ Միաժամանակ հետաքրքիր, ցավոտ, հաղթական գիրք էր։ Ինչպես միշտ, հայ ազգի մարտնչող ոգին էր պատկերված։ Խորասուզված մտքերիս մեջ, վերլուծում էի գիրքը, երբ չնկատեցի թե ինչպես հասա եկեղեցի։ Մտնելով եկեղեցի՝ տարօրինակ զգացողություն առաջացավ իմ մոտ. չէի տեսնում այն ուրախ դեմքերը, կարծես,  բոլորին միևնույն թախիծն էր պատել։ -Մայրիկ, ի՞նչ […]

Անգելինա Արշակյան does not have any friends yet.
Avatar