Avatar
Արմեն Թադևոսյան
First Name
Արմեն
Last Name
Թադևոսյան

Ժամանակակից գրող, երգիչ Նարեկ Կոսմոսը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Ջրաներկ բենդի «Ես չգիտեմ» երգի մասին մի փոքր պատմություն, որը ներկայացնում ենք ստորև․ «Երգը գրվեց ու միանգամից Վիկայի սրտի մեջ,սկզբում տխուր քամի էի ասում երգին,հետո հասկացա,որ ես չգիտեմ ինչ անուն տամ երգին,գուցեև հենց կրկներգն է անունը։Հետագայում առաջին անգամ նվագեցինք YIС-ի ուրբաթօրյա սրճարանի շրջանակում։Երկրորդ անգամ,որ երգում էինք կրկներգն արդեն մեզ հետ միասին երգում էին․․․հետո երգը նվագեցինք Եվրոպայի օրվան Գյումրու Սև բերդում Aram Mp3-ի համերգին։Իսկ հետո արդեն մեր բոլոր համերգներին մեզնից բարձր երգող հանդիսատեսը մեզ ստիպեց էս երգն ամուր-ամուր գրկել ու բաց չթողնել։Մինչև երգի ստեղծման պրոցեսն ասեմ,որ երգը մեր բոլոր համերգներին հնչել է,դա […]

Ողջույն, սիրելի ընթերցող։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց գրող և երգիչ Նարեկ Կոսմոսի հետ, ով որոշել է վերսկսել իր գործունեությունը։ – Ողջույն, Նարեկ ջան։ Արդեն տեղեկացանք, որ Դուք վերսկսում եք Ձեր գործունեությունը, ինչը հրաշալի լուր է։ Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչ ֆորմատով է լինելու վերսկսումը։  – Վերսկսումը կլինի մեծ թվով երգերի թողարկմամբ նաև հավանաբար աշնանը կլինի «Դեղին կետեր» ալբումի պրեզենտացիան ու շնորհանդեսը։ Վերսկսումը նաև պայմանավորված է գրականության հետ,քանզի երկար գրական դադարից հետո արդեն սկսել եմ բանաստեղծություններ գրել ու անգամ գիրք ունենալու մասին մտքեր կան։ Էնպես,որ 2021-ը բավական հուսադրող է նաև Ջրաներկի հանդիսատեսի համար, որովհետև Ջրաներկով նոր ծրագրեր պետք է ունենանք և […]

Աշնանային մի պայծառ օր էր… Աղջիկ կար մի աննման աչքերով ու նրան թվացել էր, թե Աստված սեր է պարգևել իրեն խոշոր աչուկներով: Բարությունն էր նրա կրկնապատկվել, (ասում են սիրող ու սիրված մարդիկ բարի են լինում) Գտել էին միմիանց Խոշորն ու Աննմանը, երջանիկ էին Յուրահատուկն ու Առանձնահատուկը: Վերջապես աստղն էր փայլել՝ միասին ու համատեղ կյանքում տեսած ամեն դառնություն էր մոռացվել: Արևն այլ էր փայլում, անձրևի տակ էր պարում , այդ հիմա է, որ արևից մրսում է: Աշնանային մի սև օր… Տղան այդ ասաց. – Թեկուզ և աննման են աչերը քո, բայց էլ չեմ սիրում նրանց՝ քունս ինձնից տանող են, չարաճճի ես, […]

Նորից նույն ճանապարհն է, նեղ ու երկար, Նույն երկաթուղայինն ու դեմքերն են դասի շտապող, Ամեն բան առաջվանն է. պարզապես կանգառն է որբացել ի’մ և քո’ բացակայությունից, Ու մի պահ, երբ ինձ տեսան ծառերը, ցրված դեմքերը, երկինքը լուսե և կանգառը մեր, Ցնծացին,թնդացին կարոտից ու հույզից, Ի’մ խորհրդավոր,ի’մ անմեղ,ի’մ անխելք տարիներ, Ես կարծես նույնն եմ մնացել,բայց դուք,բայց Նա էլ չկաք, Լոկ հուշեր կան թանկագին։ Բարձրանում եմ երկաթուղային,նստում իմ տեղում՝քո կողքին, Բայց դու չկաս,քո աթոռին ուրիշն է նստած՝ դու չես, Մտածում եմ մի՞թե դու ինձ չես կարոտել «Իմ երջանկություն», Որ անցյալը վերհիշելու պատրվակով, Մի տոմս անվերդարձ վերցնեինք ներկայից, Ու փաղչեինք,փաղչեինք հեռու հեռավոր անցյալ, […]

Վերջին շրջանում սկսել է տարածվել թվային մարքեթինգը, ինչը միանշանակ ունի դրական ազդեցություն։ Արդյունքում շատ ընկերություններ սկսեցին ուշադրություն դարձնել իրենց SMM-ին և SEO-ին, որոնք թվային մարքեթինգի ամենատարածված ոլորտներից են։ Այսօր խոսելու ենք SEO-ից ու դրա կարևորությունից։ Ի՞նչ է SEO-ն SEO (Search Engine Optimization)-ն որոնողական համակարգերի օպտիմիզացումն է, նպատակն է որոնողական համակարգերի կողմից առավել շատ գնահատվել և որոնելիս ավելի բարձր դիրքերում հայտնվել։ Քանի որ այսօր մարդկանց մեծամասնությունը անընդհատ որոնում է, իսկ բիզնեսներն էլ ցանակնում են իրենց մրցակիցներից առաջ անցնել,  SEO-ի դերը ևս մեծանում է։ Այն իրենից ենթադրում է կայքի կառուցվածքի, դիզայնի, ընտրված բառերի, կոնտենտի, հետադարձ հղումների և ստրատեգիայի փոփոխում ու մշակում այնպես, […]

Բնության հավասարումները կախարդական են` դրանք յուրովի են գծում A-ից B տանող ճանապարհները, այստեղ գործում է հաշվարկների այլ համակարգ, որը հասու չէ մաթեմատիկային` նույնիսկ բարձրագույն: Այս հաշվարկներում X-ի և Y-ի հանդիպումն անխուսափելի է` ցանկացած լուծման պարագայում:    Անձրևը, կարծես ճակատագրի ուղեկիցներից լինի, ուր էլ գնալու լինես, այն ունակ է շեղել քեզ և տանել ճակատագրի ուղղությամբ: Անձրևների ժամանակ անմոռանալի հանդիպումների հավանականությունը շատ մեծ է, դա երևի նրանից է, որ անձրևը յուրահատուկ հմայք է հաղորդում բնությանը և մարդկանց: Մարդիկ անձրևի ժամանակ սովորականից մի քիչ ավելի բարի են, մի քիչ ավելի երազկոտ, մի տեսակ անհոգ: Ոչ բոլորի կյանքում են պատահում հանկարծակի անձրևներ, քանի որ […]

Շարքային Վահե Բաղդասարյան ծնվել է 2000թվականի սեպտեմբերի 19-ին՝ Շիրակի մարզի Վարդաքար գյուղում։   Զինվորական կյանքին մի քանի ամիս էր մնացել, երբ 2020թ. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական զինված ուժերը կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը հարձակվեցին Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակչության վրա։   20-ամյա Վահե Բաղդասարյանն և իր ծառայակից ընկերները առավոտյան նախաճաշում էին, երբ իրենց վաշտի հրամանատարը ներս մտավ և հրամայեց արագ պատրաստվել դիրքեր բարձրանալլ։   -Արա՛գ նախաճաշեք պետք է դիրքեր բարձրանաք, շուն թուրքերը նորից հարձակվել են,֊ ասաց հրամանատարը։  Վաշտի տղաները վերցնելով իրենց զենքն ու զինամթերքը, արագ տեղավորվելով զինվորական հատուկ մեքենաների մեջ ուղևորվեցին դեպի Թալիշի դիրքեր։  Ադրբեջանի ԶՈւ-ը 27-ի վաղ առավոտյան արդեն հարձակվել էին Թալիշի […]

Աթոռն առանց հող չի՛ կարող կանգնել, Օդում կախ տված աթո՞ռ եք տեսել, Կամ անորոշ մի կետի հենված՝ Ոտքերով ամուր այդ կետին կպած։ Պինդ ու անսասան աթոռի համար, Հող է հարկավոր՝նստելուն հարմար։ Որ որքան ուժգին քամին տատանի, Աթոռը տեղից անգամ չշեղվի։ Աթոռն առանց հող, չի կարող կանգնել Օդում կախ տված աթոռ ե՞ք տեսել, Տեսնես կարո՞ղ են այդ փայտե իրով, Երկինքը երկիր բերել մի օրով։ Երկինքը լիքն է հոգիներով ջինջ Հաշտ ու խաղաղ է այնտեղ ամեն ինչ։ Երկիրն է այսօր երդվում երկնքով Այնտեղ շատերն են «Հերոս» կնիքով։ Աթոռն առանց հող, չի կարող կանգնել…

Թվում է՝ բոլոր ճանապարհներով դու ես հեռանում ու ապագայի հանդիպումները վրաերթվում են կիսաքանդ մայթերին։ Դրոշված հողաբույրով ավերվում եմ։ Թվում է՝ բոլոր հեռախոսազանգերի մեջ քո անհամբեր շունչն է, ու զայրույթը բոլոր անհասանելիների դիմաց։ Մեղավոր դողերով տագնապում եմ։ Դու արդեն բոլոր ճանապարհներով հեռացել ես իմ մեջ, ու մեղավո՞ր է հայրենիքը, որ սիրո ամենամեծ չափման միավորն է։

Uteach

Մենք շարունակում ենք «Հայկական startup-ները» շարքըև այսօր անդրադառնալու ենք մեր առօրյայից արդեն անպակաս դարձած հեռահար կրթությանը։ Մարդկանց մեծամասնությանը ծանոթ է Moodle հարթակը, սակայն քչերը գիտեն, որ կա դրա հայկական այլընտրանքը՝ Uteach-ը, որն առավել հարմար է, ունի օնլայն կրթության համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, հնարավորություն նաև գումար աշխատելու։ Հիմա մի փոքր խոսենք տարբերություններից և հասկանանք, թե ինչու է հայկականը ավելի նախընտրելի։ 1․ Uteach-ի օգնությամբ կարող եք ունենալ սեփական պրոֆեսիոնալ կայքը Moodle-ի դեպքում Դուք օգտագործում եք հենց այդ հարթակը ու չեք կարող այն վերածել բիզնեսի։ Իսկ Uteach-ի օգնությամբ շատ արագ ընթացքում կարող եք  հավաքել օնլայն ուսուցման Ձեր կայքը, ունենալ անուն, լոգո, ստեղծել բրենդ […]

Արմեն Թադևոսյան does not have any friends yet.
Avatar